«Միայնակ Գայլը» ևս 2 ամիս կմնա կալանքի տակ
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքի ժամկետը: Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ին Արայիկ Խանդոյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից, որը պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով և 238-րդ հոդվածի 4-րդ 1-ին և 2-րդ կետերով ՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
