Սերժ Սարգսյանը կողմ է Բաքվի և Երևանի միջև թեժ գիծ ստեղծելուն
Սերժ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև թեժ գիծ ստեղծելու նախաձեռնությամբ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին արագ արձագանքելու համար։«Կարելի է, եթե դա օգուտ տա, եթե մենք արագ արձագանքենք իրադարձություններին։ Ենթադրենք, շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, մեր տվյալներով` ադրբեջանցիներն են կրակում, ես վերցնում եմ լսափողը, զանգահարում եմ Ադրբեջանի նախագահին և ասում` կրակում են։ Եվ նա իրականությունը ստուգում է»,- ասել է Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։ Սարգսյանն ասել է, որ դեմ չէ Երևանի և Բաքվի միջև այդպիսի թեժ գիծ ստեղծելուն։ «Ես պատրաստ կլինեի վերահսկողություն սահմանել և հստակ ասել` մերոնք կրակում են, թե ոչ` իհարկե, ակնկալելով նման վերաբերմունք ադրբեջանական ղեկավարության կողմից»,- նշել է երկրի ղեկավարը։
