«Թող Վանաձորը հրաժարական տա, բայց ոչ Ասլանյանը». Նաիրա Զոհրաբյան

«Այս պահին կարևոր չէ, թե ո՞ր կուսակցության՝ ԲՀԿ-ի, ՕԵԿ, թե՞ «Լուսավոր Հայաստանի» անդամներն են քվեարկել Մամիկոն Ասլանյանի օգտին: Հիմա դիմում եմ իրեն՝ էդքան «տղամարդկություն» եք ունեցել թաքուն, գողեգող, գնացել քվեարկել եք, ուրեմն՝ ունեցեք տղամարդկություն կանգնելու ու ասելու՝ դուք եք եղել, լավ եք արել, ինչ եք արել, Ձեր գործն է, որից հետո նոր ավագանին կսկսի աշխատել»: ԱԺ-ոււմ անդրադառնալով Վանաձորում տեղի ունեցած հետընտրական զարգացումներին նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ անկախ ամեն ինչից Վանաձորի ավագանին պետք է աշխատի: «Ինձ ասում են՝ մտավախություն չունե՞ք, որ ԲՀԿ-ից կարող են լինել, ոչ, չունեմ, դա արդեն կլինի ԲՀԿ խնդիրը»,- շարունակեց նա: Զոհրաբյանն անդրադառնալով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ Վանաձորում հարցում անել և վիճակի մասին նրանից կարծիք հարցնելու առաջարկին, շեշտեց, թե ցանկացած ելք քննարկելի է: Միևնույն ժամանակ նա ասաց թե առաջարկվածը ոչ թե ելք է, այլ պատասխանատվության լղոզում է: «Մինչև այդ 4-ի բացահայտումը, կոալիցիա կազմելը նշանակում է, որ մենք այդպես էլ չենք իմանա՝ ովքեր էին այդ 4-ը, և կուսակցություններից յուրաքանչյուրի վրա խորհրդարանական ընտրություններից առաջ կմնա այդ խարանը: Դրա համար եմ ասում՝ էդքան տղամարդ եք եղել, եթե դուք տղամարդ եք իրականում, գնացել, թաքուն քվեարկել եք, ուրեմն՝ տղամարդկություն ունեցեք և ասեք, որ դուք եք եղել»,- շարունակեց պատգամավորը: Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պետք է հրաժարական տա. «Ինձ համար արտառոց է, որ երբ քաղաքապետին հարցնում են, թե որքա՞ն պետք է շարունակվի այս իրավիճակը, նա ասում է՝ ինչքան դիմանա Վանաձորը: Այսինքն՝ թող Վանաձորը հրաժարական տա, ինքը չի տա»: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am