Ինչո՞ւ Պուտինը զոհաբերեց իր էկոնոմիկայի նախարարին
Bloomberg View-ի տեսաբան Լեոնիդ Բերշիդսկինի կարծիքով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բավական հետևողականորեն ու հստակ կերպով հասկացնում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ապահովագրված չեն կոռուպցիայի մեղադրանքներից:Բերշիդսկու կարծիքով՝ Ղրիմի բռնակցումից և նավթի գնանկումից հետո Պուտինը ցանկանում է, որ երկիրը ռազմականանա, տարվի հայրենասիրական ոգով և դիմի շրջանաձև պաշտպանության։ «Որպեսզի ազդարարեր փոփոխությունների մասին՝ Պուտինին անհրաժեշտ էին կոռուպցիայի խոշոր հետաքննություններ»,- նշում է հեղինակը։ Սակայն, ըստ նրա, Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերն անհնար է բարձրացնել առանց կառուցվածքային բարեփոխումների, իսկ Ուլյուկաևն այն քչերից է, որ ունի փորձ, գիտելիք և դիմացկունություն՝ փոփոխություններ իրականացնելու համար կամ դիմանալու ճնշմանը՝ դրանց անհնարինության դեպքում։ Բերշիդսկին նաև գրում է, որ թեև քննիչները չեն մեղադրել «Ռոսնեֆտին» և Սեչինին հակաօրինական գործողությունների մեջ, ըստ իր աղբյուրների, վերջնական թիրախը, հնարավոր է, Սեչինն է։
