Քիչ առաջ կրակոցներ Գյումրիում
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրու սկզբնամասում գտնվող «Եռանկյունի» ռեստորոնի տարածքում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել ռեստորոնի սեփականատիրոջ՝ Գագիկի որդու և Մարմարաշեն համայնքի բնակիչներից մեկի միջեւ: Վերջիններս եղել են ալկոհոլի ազդեցության տակ: «Եռանկյունի» ռեստորանի սեփականատիրոջ որդին՝ Գևորգը, Գյումրիում հայտնի է «Պելե» մականվամբ: Խոսակցությունների համաձայն՝ «Պելե»-ն անհայտ անձնավորությունը ռեստորան է հրավիրել` հաշիվ մաքրելու: Ռեստորանային բիզնեսից զատ՝ նրանք ունեն նաև փայտի վերամշակման փոքրիկ արտադրամաս: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դեպքի վերաբերյալ պարզաբանեց. «Էդ կրակոցների մասին տեղեկությունները ճշտվում են: Հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Կարեն Գաբրիելյանը: Բարեբախտաբար, զոհ և վիրավոր չկա: hartak.am
