Նաղդալյանը «թողել» է, որ մտնեն իր գրպանը

Զոհված զինծառայողների կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին քաղաքացիների աշխատավարձերից 1000 դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին օրինագծի շուրջ քննարկումները խորհրդարանում շարունակվում են: Ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Խոսեցին նախընտրական դիվիդենտների մասին, Աստված սիրեք, նախընտրական դիվիդենտի համար կարելի էր շատ ավելի արդյունավետ գաղափարներ գտնել»,- հայտարարեց Նաղդալյանը: Վերջինս հորդորեց այս հարցը չքաղաքականացնել: «Ամպագոռգոռ խոսքեր ասացին՝ «առանց իմ թույլտվության՝ իմ գրպանը մտնել», ի սեր Աստծո, երեք օր է՝ օրենքի նախագիծ ենք քննարկում, ո՞րն է այստեղ առանց իմ թույլտվությանը, բա էս ի՞նչ ենք անում էստեղ։ Խնդրում եմ՝ այս օրինագծի ու հիմնադրամի հետ կապված ձեռնպահ մնալ նման մոտեցումներից, գոնե մեկ անգամ վեր կանգնեք ձեր քաղաքական դիրքորոշումներից, քննադատական մոլուցքով տոգորված ելույթներից, մի անգամ այս ամբիոնը մի օգտագործեք քաղաքական նպատակներով, հազար անգամ այդ ելույթները ունեցել եք, էլի եք ունենալու, գոնե այս հարցը չօգտագործեիք սեփական քաղաքական նպատակների համար։ Հասկանում եմ՝ նախընտրական շրջան է, բայց գոնե մեկ անգամ փորձեք իջնել ձեր ամենաանսխալի պատվանդանից, ձեր ամենաազնիվի ու խելոքի դիրքից, մյուսներին սևացնելու ձեր մոլուցքից ետ կանգնեիք»,- ոգեշունչ ելույթ ունենալիս հայտարարեց միլիոնատեր ԱԺ փոխնախագահը: Այս քննարկման ընթացքում Հ. Նաղդալյանը համոզվել է, որ անկախ նրանից, թե ինչ են այսօր ասում, բոլորը կողմ են այս օրինագծին: «Եթե անգամ կողմ էլ չքվեարկեք, հարգարժան գործընկերներ, դուք չեք կարող կողմ չլինել, որովհետև հարցը հայ զինվորին է վերաբերում, իսկ մենք այս երկու օրը նրան մոռացանք, քննարկեցինք աշխարհի տակ ինչ խնդիր կա՝ կոռուպցիա, հիմնադրամ, պահածո, մատակարար, ներդրումների ռիսկայնություն, դղյակ, բայց մոռացանք հայ զինվորին, սպային, սահմանում կանգնածին։ Սա քաղաքական հարց չէ և չպետք է լինի։ Այս օրինագծի շուրջ քաղաքական պայքար չի կարող լինել»,- եզրափակեց Հերմինե Նաղդալյանը: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am