Հանցագործությունն ապացուցելը շատ ավելի դժվար գործ է, քան օդի մեջ մեղադրանքներ իջեցնելը

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.
«Արդեն 25 տարի է՝ լսում եմ հետևյալ երկխոսությունը։ Ընդդիմություն. «Իշխանավորները թալանչիներ են»։ Իշխանություն. «Անուններ տվեք, թող դատախազությունը զբաղվի»։ Ընդդիմություն. «Դուք այդ անունները մեզնից լավ գիտեք»։ Բնականաբար, քաղաքացիների զգալի մասը շատ գոհ է ընդդիմության այդ «խրոխտ» պահվածքից, բայց խնդիրը, ցավոք. շարունակում է փակուղում մնալ։ Որովհետև հանցագործությունն ապացուցելը շատ ավելի դժվար գործ է, քան օդի մեջ մեղադրանքներ իջեցնելը։ Իհարկե, երբեմն պատահում է, որ պաշտոնյան պարզապես կաշառք է վերցնում, ինչպես որ դա, ենթադրաբար, արել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։ Ռուս իրավապահները, որոնց բողոքել է «Ռոսնեֆտը» (որն իրականում հենց իշխանական շրջանակների բիզնեսն է), զբաղվել են այդ հարցով մոտ մեկ տարի և վերջապես, իրենց խոսքերով, բռնել են նախարարին հանցանքը կատարելիս։
…Մի խոսքով՝ պետք է վերահսկել ոչ միայն եկամուտները, այլև ծախսերը, եթե խոսքը պետական պաշտոնյաների մասին է։ Ենթադրենք, վարչապետն ունի տուն մեկ միլիոն դոլար արժողությամբ, ենթադրենք, նա «Գազպրոմ»-ում ստանում էր աշխատավարձ՝ ամիսը 20 հազար դոլար, որոնցից 10 հազարը ծախսում էր տան շինարարության վրա, հետևաբար 7-8 տարում նա կարող էր նման տուն կառուցել։ Այսինքն՝ մի քանի տվյալի հայթայթումը և դրանց համադրումը կարող են շատ արագ հաստատել կամ հերքել չինովնիկների վերաբերյալ կասկածները։
Ո՞ր մարմինը պետք է դրանով զբաղվի։ Ինձ թվում է՝ խորհրդարանական հատուկ հանձնաժողովը, որի մեջ չպիտի մտնեն իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Այդ հանձնաժողովը պետք է իրավասություն ունենա ստանալու ցանկացած տեղեկանք և պարզաբանումների համար կանչելու ցանկացած պաշտոնյայի՝ սկսած նախագահից (հետագայում սկսած վարչապետից)։ Չէ՞ որ բոլոր չինովնիկները գործը ոչ թե իշխելն է, այլ ընդամենը ծառայելը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am