Հույսը Կարեն Կարապետյանն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Տաքսիստ Կառլեն Կուրղինյանը 2014թ. հուլիսին գնել է ավտոմեքենա եւ իմացել է, որ համաձայն կարգի՝ կայանելու համար պետք է վճարի 12 հազար դրամ եւ կանգնի իր ցանկացած վայրում։ Այդ իսկ պատճառով էլ նա «Անելիք» բանկի Դավթաշենի մասնաճյուղում կատարել է վճարումներ եւ այնտեղի աշխատակցին հարցրել է՝ վճարումը օրացուցայի՞ն է, թե՞ ավարտվում է դեկտեմբերին։ Վճարելուց հետո տաքսիստը մտածել է, որ մինչեւ գալիք տարվա սեպտեմբեր որեւէ խնդիր չի ունենա։ Սակայն 2015թ. փետրվար-մարտ ամիսներին ստացել է չորս ակտ, որ «կարմիր գծերում» կանգնել է՝ առանց վճարելու։ Հետո, իր պատմելով, նշանակել են նիստի օրերը, ինքը գնացել եւ մասնակցել է այդ նիստերին, ցույց է տվել վճարման անդորրագրերը, սակայն տաքսիստին ասել են, որ վճարումը օրացուցային չէ, ավարտվում է դեկտեմբերի 31-ին։ «Ես ասացի, որ եթե չորս ամսվա համար վճարել եմ 12 հազար դրամ, եւ Դուք դա տեսնում եք, ուրեմն դա թյուրիմացություն է, մարդը տեղեկացված չէ։ Ուրեմն կարելի էր այդ մասին հաղորդագրություն ուղարկել, որպեսզի իմանայի, թե երբ է ավարտվում, եւ գումարը պետք է ավելացնել։ Ստացվում է, որ ինձ նպատակային տեղյակ չեն պահում, արձանագրություն են կազմում անիմաստ։ Ինձ ասացին, որ հաղորդագրություն չեն ուղարկում, հետո ասացին, որ դիմում գրեմ Երեւանի քաղաքապետի անունով, հետ ստանամ 4000 դրամը, կավելացնեմ գումարը, 2015թ. կկատարեմ իմ վճարումը եւ խնդիր չեմ ունենա»,- պատմում է խմբագրություն այցելած տաքսիստը։ Նա էլ քաղաքապետի անունով դիմում է գրում, գումարը 15-20 օր հետո վերադարձնում են, ավելացնում 8000 դրամ, մուծումները կատարում։ Անցնում է ութ ամիս, եւ Կառլեն Կուրղինյանը մտածում է, որ ինքը որեւէ խնդիր չունի։ Սակայն, երբ նա գնում է բանկից թոշակ ստանալու, տեսնում է, որ արգելանք է դրված, փորձում է իմանալ պատճառն, ասում են, որ ինքը ԴԱՀԿ-ի հետ ունի խնդիրներ։ ԴԱՀԿ-ից էլ պատճառաբանում են, որ «կարմիր գծեր»-ի հետ կապված կան խնդիրներ, այդ պատճառով է արգելանք դրված։ Կրկին նա դիմում է գրում Երեւանի քաղաքապետի անունով։ Այնուհետեւ, տաքսիստի ասելով, ինքը տեւական ժամանակ պայքարում է, որպեսզի մուտք գործի քաղաքապետարանի իրավաբանական բաժին, ստացվում է, այնտեղ նորից են պահանջում, որ քաղաքապետի անունով դիմում գրի… Թոշակառու Կառլեն Կուրղինյանը հույս ունի, որ այս հրապարակումն անպայման կկարդան արդարադատության նախարարը եւ վարչապետը, որի հետ ինքը որոշակի հույսեր է կապում»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am