Բուժքույրը պնդեց այն, ինչ հերքում են հարազատները
Ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի գործով դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույր Նինա Զոհրաբյանը: «Մերի Մարգարյանը հիվանդանոց էր եկել ուրախ տրամադրությամբ, ասաց, որ «գրիպոզ վիճակ է», ջերմությունը չափել եմ, բարձր չէր:Չեմ հիշում կոնկրետ ինչ գանգատներ էր ներկայացրել Մ. Մարգարյանը», - պատմեց բուժքույրը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը հետաքրքվեց, թե ում ցուցումով են հետազոտել Մերի Մարգարյանին: «Շուշանիկ Բախշյանը հեռախոսով ասաց` հետազոտեք, Անի Բաբելյանն էլ վիրահատարանից ասաց, որ անալիզներ վերցնենք», -պատմեց Նինա Զոհրաբյանը: Դատավոր Դավիթ Բալայանի հարցին՝ ինչ են խոսել այդ դեպքում հղին ու բժշկուհին, բուժքույրը նշեց. «Ես այնտեղ չեմ եղել, միայն տեսել եմ, որ սենյակում խոսում են իրար հետ»:
