Ռուզան Տոնոյանն ամուսնու՝ Վանո Սիրադեղյանի մասին. «Չէ՛, հաստատ գրում է»
«Փաստ» -ը զրուցել է Ռուզան Տոնոյանի հետ, ամուսնու՝ Վանո Սիրադեղյանի 70-ամյակի առիթով – Իր ծննդյան օրը քեզ, Խաչիկին նվեր գնո՞ւմ էր։ – Միշտ։ Ինքը լավ առիթները միշտ գեղեցիկ տոնի էր վերածում։ – Վերջերս ստորագրահավաք էին կազմակերպել՝ Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու խնդրանք-պահանջով։ Ինչպե՞ս ես վերաբերվում նման նախաձեռնություններին։ – Մարդիկ իրենց կարծիքը, տեսակետը, մտահոգությունն արտահայտելու իրավունք ունեն։ Չեմ ցանկանում մեկնաբանել։ – Ռուզան, ի՞նչ ես կարծում, հայրենիքից բացակա տարիներին ու հիմա, Վանո Սիրադեղյան գրողը քանի՞ գիրք է գրել։ Կամ՝ գրո՞ւմ է: – Իսկ դու ի՞նչ ես կարծում, գրո՞ւմ է;. – Չի կարող չգրել։ – Իր համար շատ, շատ դժվար է, կարծում եմ՝ գրում է։ Չէ՛, հաստատ գրում է։ Ինչ-որ պատառիկներ կարդացել եմ։ Այդ հարցին ինքն ավելի լավ կպատասխանի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում
