Վարդան Այվազյան. Ով չի ցանկանում այդ 1000-ական դրամները վճարել, պետք է ազատվի աշխատանքից
Վարդան Այվազյան, ՀՀԿ խմբակցություն – Ով չի ցանկանում այդ 1000-ական դրամները վճարել, պետք է ազատվի աշխատանքից։ Թող դիմում տա դուրս գա։ Ինչո՞ւ եք ասում, որ դա բռնագանձում է, եկամտային հարկը չե՞ն գանձում։ – Այն պարզ պատճառով, որ հիմնադրամներին գումարների հատկացումը կամային սկզբունքով է։ – Ըտենց բան չկա, օրենքով որոշում ես՝ լինում ա կամովին, օրենքով որոշում ես՝ լինում ա պարտադիր։ Դուք բարոյահոգեբանական դաշտի մասին եք խոսում։ – Սահմանադրորեն մարդը իրավունք ունի անձամբ տնօրինելու իր վաստակը։ – Այո, օրենքով եթե ամրագրվում ա, ուրեմն պարտադիր ա։ Դա դառնում ա օրենքով նորմ։ Ես օրինակ, որպես Այվազյան Վարդան կողմնակից եմ, որ դա լինի տոկոսով։ Ինչքան աշխատավարձը մեծ լինի՝ տոկոսը թող շատ լինի։ Ցածր աշխատավարձ ստացողների համար վճարում է պետությունը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
