Քննարկել են նախարարաի ձերբակալման մանրամասները
Արդեն տեղեկացրել ենք,որ ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երկրի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ, ով ներկա պահին ձերբակալված է՝նախարարը ձերբակալվել է «Ռոսնեֆտ» ընկերությունից խոշոր չափով կաշառք ստանալու պահին։ ՌԴ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի հետաքննության գլխավոր վարչությունից հայտնել են, որ նախարարը մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու համար։ Իրավապահների տեղեկատվության համաձայն՝ Ուլյուկաևը երկու միլիոն դոլար է ստացել` նպաստելու համար, որ «Ռոսնեֆտ»-ը գնի «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը։ «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչներից սպառնալիքների միջոցով են կաշառք պահանջել։ ՌԴ նախագահ Վ. Պուտինը եւ վարչապետ Դ. Մեդվեդեւը քննարկել են Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի ձերբակալության հարցը: Ըստ հաղորդման՝ Պուտինը կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Ուլյուկաեւի ձերբակալման գործի առնչությամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
