Վիգեն Սարգսյանը նոր պաշտոնում առաջին քննությունը չհանձնեց

«Ժողովուրդը» գրում է. «Սովորաբար, երբ որեւէ պաշտոնյա իր ոլորտում թերանում էր, մինչեւ վերջերս ՀՀ նախագահի նստավայրից զանգահարում եւ նրան հանդիմանում էր Վիգեն Սարգսյանը: Պարզվում է՝ «նախագահի անունից» բարկանալն ավելի հեշտ է: Մասնավորապես երեկ ԱԺ-ում արդեն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արագացված ընթացակարգով ներկայացնում էր մի նախագիծ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», որով նախատեսվում է «պարտադիր նվիրատվություն» Հայոց բանակում զոհված կամ հաշմված զինծառայողների համար: Թեեւ նախագիծը ենթադրում է պարտադանք՝ բոլոր աշխատողները պետք է 1000 դրամ վճարեն ամեն ամիս, այնուամենայնիվ, մինչ ԱԺ ներկայացնելը հանրային քննարկում չարվեց: Վիգեն Սարգսյանը շտապեց գնալ ու միայն Սերժ Սարգսյանին ներկայացնել «ազգ-բանակ գաղափարի» այս դրսեւորումը՝ անտեսելով ՀՀ քաղաքացու կարծիքը: Իհարկե, գաղափարը ողջունելի է, եւ եթե շատ հարցերով փորձում ենք համեմատվել Իսրայելի հետ, ապա աշխարհի բոլոր հրեաները իրենց վաստակի մի մասը հատկացնում են հայրենիքին, ուրեմն մենք էլ կարող ենք: Բայց ինչու այս ձեւով: Երեկ ԱԺ դարպասների մոտ խմբված քաղաքացիները դժգոհում էին պարտադիր եզրույթի դեմ՝ վիճարկելով վստահության գործոնը, որ չունեն իշխանության ցանկացած նախագծի, առավել եւս դրամահավաքության մասով: Ու թերեւս հենց այս ճնշումների հետեւանքն էր, որ կեսօրից հետո արդեն ՊՆ-ն տեղեկացրեց, որ կազմակերպում է հանրային քննարկում, բայց պարզ չէ՝ երբ եւ որտեղ: Մի խոսքով, Վիգեն Սարգսյանն առաջին քննությունը, որպես ՊՆ, լավ չհանձնեց»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am