Թրամփը չեղյալ կհամարի Օբամայի առողջապահական ծրագիրը (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակը բողոքի ցույցերի ալիք բարձրացրեց ամերիկյան մի շարք խոշոր քաղաքներում: Բողոքի ցույցեր կլինեն նաև հունվարին նախատեսվող նրա երդման արարողությանը: «Այս ցույցերը կոչ է բոլոր նրանց, ովքեր դեմ են այս նոր նախագահին, ինչպես նաև միջազգային հանրությանը, որ ամերիկացիները չեն ընդունում նրա ռասիստական ու սեքսիստական մոտեցումները», ասում է Լոս Անջելեսից ցուցարար Քեթլին Դանլիվը: Թրամփն ընտրվելուց հետո շտապեց ընդգծել, որ իր քաղաքական մրցակիցները հայտնել են իրենց աջակցությունը նորընտիր նախագահին: CBS-ին տված հարցազրույցում նա ներկայացրեց Քլինտոններին որպես «տաղանդավոր մի ընտանիք», ում նա կարող է դիմել՝ խորհուրդ հարցնելու համար: Նա վերահաստատեց իր մտադրությունը՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ, սակայն նշեց, որ որոշ հատվածներում պատի փոխարեն կլինի ցանց: «Որոշ հատվածներում պատն անհրաժեշտ է: Սա շինարարություն է, և ես այս ոլորտում շատ փորձառու եմ»: Ներգաղթյալների խնդրի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն է հայտնել Հանրապետական կուսակցությունը, որն ընդգծել է, որ չի աջակցելու շուրջ 11 միլիոն անօրինական ներգաղթյալների արտաքսմանն, ինչը խոստացել էր անել Թրամփը: Իր հարցազրույցի ընթացքում վերջինս նշել է, որ որոշ ներգաղթյալներ միևնույն է կարտաքսվեն: «Մենք պատրաստվում ենք արտաքսել այն մարդկանց, ովքեր ունեն հանցավոր անցյալ և հանցագործ են: Դա շուրջ 2 միլիոն մարդ է, որոնց թվում են հանցավոր խմբերի անդամներ, թմրանյութի վաճառքով զբաղվողներ: Մենք նրանց կարտաքսենք և կազատվենք նրանցից: Նրանք այստեղ գտնվում են անօրինական: Երբ կկարգավորվի վիճակը սահմանին, մենք կլուծենք այդ ահավոր մարդկանց հետ կապված հարցերը»: Նախագահի նախկին թեկնածու, սենատոր Բերնի Սանդերսն ասել է, որ դեմոկրատները պետք է սկսեն հանրային շարժում՝ պայքարելու արդարության համար: «Չկա որևէ պատճառ, որ մենք այդքան բարձր գին ենք վճարում դեղատոմսերով տրամադրվող դեղերի համար, և ինչն է պատճառը, որ մենք, լինելով աշխարհի ամենահզոր երկիրը, չենք տրամադրում համապատասխան առողջապահություն մեր բոլոր քաղաքացիներին», ասել է սենատոր Սանդերսը: Թրամփը նշել էր, որ նա չեղյալ կհամարի նախագահ Օբամայի առողջապահական ծրագիրը և այն կփոխարինի մեկ այլ ծրագրով, որը կպահպանի այսպես կոչված Օբամաքեերի որոշ դրույթներ:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am