ՊՆ պետհամարանիշերը` սիրուհիներին

Սայաթ-Նովա փողոցում ՊՆ բարծրաստի- ճան մի պաշտոնյա քաղաքացիական հագուստով զբոսնելիս նկատում է «Նի- սան Մարչ» մակնիշի մի ավտոմեքենա (սա էն ղամսկի փոքրիկ մեքենաներից է) Պաշտպանության նախարարության պետհամարանիշերով: Մոտենում է ավտոմեքենայի վարորղին, ավելի ճիշտ` վարորդուհուն, սլացիկ, երկարոտն գեղեցկուհուն և հարցնում. «Աղջիկ ջան, ոնց անե՞նք, որ ես էլ ՊՆ պետհամարւսնիշ ունենամ: «0՜, դա շատ թանկ հաճույք է, հոպար»,֊ասում է աղջիկը: Կես ժամ անց պաշտոնյան պարզում է, որ այդ աղջիկը իրենց համակարգից մեկի սիրուհին է, չէ, կոպիտ ասեցինք, ընկերուհին է … Լրատվամիջոցների ներկայացուցիչները նկատել էին, որ 200 հազար դոլար, 100 հազար դոլար արժողությամբ մի քանի ավտոմեքենաներ են շրջում ՊՆ պետհամարանիշերով և աղմուկ էին բարձրացրել, թե այս ի՞նչ շքեղություն է, դրանցով մի քանի հատ տանկ կարելի է գնել: Նախարարությունում պարզել էին, որ դրանք իրենց մեքենաները չեն, այլ ինչ-որ անհատների… Ինչևէ: Դանակը ոսկորին հասավ: Նախարարությունը որոշում կայացրեց, և արդեն սկսել է բոլոր ՊՆ պետհամարանիշերը հետ վերցնել դրանք անօրինական օգտագործողներից: Մեր տվյալներով` համապատասխան մարդիկ զանգահարել են նաև նախկին պաշտոնյաների ու խնդրել վերադարձնել բոլոր ՊՆ պետհամարանիշերը: Նրանք ասել են, թե իրենք կխոսեն նախարարի հետ: Սակայն աշխատակիցը պնդելէ, թե հիմա տվեք, երբ նախարարը թույլատրի’ կվերադարձնենք: Ցավոք, այս որոշումից նաև ազնիվ մարդիկ են տուժել: ՊՆ-ում աշխատակիցներից շատերը իրենց անձնական ավտոմեքենան, որը ՊՆ պետհամարանիշ էր կրում, ծառայեցնում են բանակին: Նրանցից էլ են առգրավել: Վերջին շրջանում այս ամենից շահում էին … կարմիր գծերի տերերը: Որովհետև քանի օր է` հարյուրավոր ավտոմեքենաների վարորդներ անընդհատ տուգանվում են, քանի որ միշտ ունեցել են ՊՆ պետհամարանիշեր, և հիմա, երբ այն հանձնել են, իներցիայով կարմիր գծերն արհամարհում են … Մենք գանգահարեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին’ պարզերս, թե պետհամարանիշերի «առգրավումնե ավարտվել է, արդյոք: -Պարոն Հովհաննիսյան, անօրինական կերպով օգտագործվող բոլեր ՊՆ պետհամարանիշերն են վերադարձվել: ֊Երեք ամիս առաջ բոլորից հետ ենք վերց-րել: Բայց խնդիրը անօրինական, օրինակա-նը չէր, դա ձեր բնորոշումն է, խնդիրը Պաշտ-պանության նախարարության գործառույթ-ների հետ կապ չունեցող մեքենաների պետ- համարանիշերը վերադարձնելն էր: ֊Նախկին պաշտոնյաները նույնպես վերադարձրել են: ֊Իմ իմանալով` այո: Բայց ընդհանրապես բոլորինն է վերադարձվել: Նա, ում աշխա-տանքը ուղղակի կամ անուղղակի չի առնչ-վում Պաշտպանության նախարարության հետ և ծառայողական մեքենայի կարգավի-ճակ չունի, վերադարձրել է: ֊Հնարավոր է հետագայում որոշ անձանց հետ վերադարձնեք իրենց ՊՆ պետհամարանիշերը: ֊Նման տեղեկություն չունեմ: Եվ կարծում եմ’ նման բան չի եղել և չի էլ կարող լինել: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am