Կացնահարված Թագուհին կորցրել է հույսը
Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանը այլևս չի հավատում արդարադատությանը։ «Ոնց հավատամ, ամբողջ ընտանիքս մորթած մարդուն էլ են արդարացնում, ոնց կարելի է: Ես շատ ծանր վիճակում եմ ու միայն երազում եմ երեխայիս մեծացնելու մասին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 37 ամյա Թագուհին, որը վախենում է, թե իրենից կհեռացնեն մեկ ամյա երեխային: Հիշեցնենք, որ հունիսի 8-ի գիշերը ժամի 4-ին Երեւանի շենքերից մեկի շքամուտքում Թագուհու նախկին ամուսինը կացնահարեց ամբողջ ընտանիքին՝ Թագուհուն, նրան օգնության հասած՝ մորը՝ Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է եւ հորը՝ Վաչագան Մանսուրյանին: Ավելի վաղ մեզ հետ զրույցում Թագուհի Մանսուրյանը հայտնել էր, որ հոգեբան Մարիամ Մեհրաբյանը փորձում է իր նկատմամբ քրեական գործ է հարուցելու, քանի որ վերջինս իր գործողություններով նախկին ամուսնուն մղել է այդ քայլին։
