Բաղրամյան 26-ը ձեռնամուխ է եղել մեդիադաշտի ամբողջական ամորձատմանը
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին իշխանական լրատվամիջոցները ամբողջությամբ քոչարյանական ժամանակներին համահունչ դարձնելուց հետո իշխանությունները սանձազերծելու են հարձակումներ առավելապես անկախ լրատվամիջոցների դեմ։ Մասնավորապես այն կայքերը, որոնք գոյատևում են գովազդների և հայտարարությունների հաշվին, հայտնվելու են միաժամանակ մի քանի հարվածների տակ։ Կարեն Կարապետյանն ու Բաղրամյան 26-ի պատասխանատուները պատրաստել են անցանկալի լրատվամիջոցների ցանկը, որոնց դեմ գրվելու են միլիոնների հասնող տուգանքներ։ Միաժամանակ այդ լրատվամիջոցներում տեղադրված գովազդատուներին զգուշացվելու են միակողմանիորեն լուծել պայմանագրերը կամ չկնքել նոր պայմանագրեր։ Այսպիսով՝ իշխանությունները, մասնավորապես կառավարության ղեկավարը Բաղրամյան 26-ում սեպտեմբերին կատարված առանցքային նշանակումներից հետո ձեռնամուխ է եղել մեդիադաշտի ամբողջական ամորձատմանը։
