Շենգավիթում նախօրեին երկու երիտասարդի սպանության հետքերով. հարցաքննվել է նաև Տլեի եղբայրը

«Փաստինֆո»ի տեղեկություններով՝ «Լիա» գեղեցկության սրահի սեփականատերը՝ Պետրոս Իսրայելյանը և նրա որդին դիմել են փախուստի՝ նախօրեին տեղի ունեցած սպանությունից հետո։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին գեղեցկության սրահում հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից երկուսը մահացել են, իսկ մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տուժողների վրա հայտնաբերվել է հրազենային 5 վնասվածք։ Մահացածներից մեկի դիահերձման արդյունքում մարմնից հանվել է 1 գնդամ՝ 9 մմ տրամաչափի, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ըստ ամենայնի կրակոցներն արձակվել են Մակարով տեսակի ատրճանակից։ Թե որն է եղել նման ծանր հանցագործության շարժառիթը առայժմ պարզ չէ. Միջադեպի մասնակիցներից երկուսը սպանվել են, իսկ երրորդը ի վիճակի չէ ցուցմունք տալու։ Իսկ գեղեցկության սրահի տնօրենը և նրա որդին փախած են։ Ըստ տարածքի բնակիչների՝ տուժողները լավ հարաբերությունների մեջ են գտնվել Իսրայելյանի հետ, ասել է թե՝ եղել են նրա թիմից, իսկ թե ինչ է կատարվել գեղեցկության սրահում և ինչու են սեփականատերն ու նրա որդին դիմել փախուստի հայտնի չէ։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ սպանության գործով հարցաքննվել է նաև երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Տլե մականվամբ Սարգիս Հախանումյանի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը։

2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ -ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի՝ գլխի և որովայնի շրջաններում հրազենային վնասվածքներով: Ըստ ահազանգի՝ բուժօգնության են տեղափոխվել նաև Երևան քաղաքի 2 բնակիչներ՝ Մ.Մուշեղյանը՝ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով, և Ա. Պետրոսյանը՝ կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս.Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am