Ոստիկանը լրագրողի տեսախցիկը երկու անգամ խփել է գետնին ու մեկ անգամ ոտքով հարվածել. հարցաքննվեցին տուժող լրագրողները. Փաստինֆո

2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու գործով այսօր դատարանը որոշեց քննությունը արագացված կարգով չանցկացնել: Տուժող ճանաչված կազմակերպության՝ Ուտոպիանա.am-ի,  ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանն այսօր պնդեց պատճառված վնասի հատուցման պահանջով իր քաղհայցը (տուժողի ներկայացուցիչը ընդհանուր առմամբ ներկայացրել է վնասի հատուցման պահանջ 5 մլն 480 հազար ՀՀ դրամի չափով, որից 2 մլն-ը բարոյական վնասի հատուցման պահանջ է) և հայտարարեց, որ ինքը դեմ է, որպեսզի ամբաստանյալների միջնորդությունների հիման վրա գործի քննությունն անցկացվի արագացված կարգով, քանի որ ՀԿ-ին պատճառված վնասն ամբողջությամբ չի հատուցվել: Տուժողի ներկայացուցիչը նորից իր անհամաձայնությունը հայտնեց ամբաստանյալ Դավիթ Փերիխանյանի մեղադրանքի հետ, որն, ըստ կողմի,  նախաքննական մարմինը մեղմացրել է՝ պնդելով, թե  Դ.Փերիխանյանը մեղսագրվող արարքը կատարել է ոչ ի պաշտոնե: Այսօրվա դատական նիստում ցուցմունքներ տվեցին տուժողները՝ ֆոտոլրագրող, երկու օպերատորներ ու լրագրող-խմբագիր: Դեպքի դրությամբ «Ֆոտոլուր» գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանը հայտնեց, որ գիշերը  լուսաբանել է հայտնի ցույցի ընթացքը և մասնավորապես՝ ջրցան մեքենաներով ցուցարարներին տարածքից հեռացնելու ոստիկանների գործողությունները և ժողովրդի հետ շարժվել է դեպի Օպերա, այնտեղ չհասած՝ ամբաստանյալներ Տաճատ Նորատունկյանը և Արթուր Այվազյանը իրեն բերման են ենթարկել նախ Կենտրոնի,  ապա Աբովյան քաղաքի ոստիկանության բաժին, որտեղ իրեն բաց են թողել: Ֆոտոլրագրողը նշեց, որ ինքը համապատասխան լրագրողական բեյջ է կրել, այսինքն՝ ոստիկանները չէին կարող չիմանալ, որ ինքը լրագրող է: Տուժողը դատարանից խնդրեց ամբաստանյալների հանդեպ մեղմ վարվել և պնդեց, որ ինքը որևէ պահանջ չունի: «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Խաչատուր Եսայանը նույնպես ամբողջ գիշեր լուսաբանել է դեպքի ընթացքը: Տուժողը հայտնեց, որ իր թիկունքի կողմից հարվածել են իր ձեռքին, որով նա տեսախցիկ է բռնել, տեսախցիկն էլ, ինքն էլ ընկել են գետնին, խցիկը վնասվել է, իր նկարած նյութերն այդպես էլ չի տեսել: Օպերատորին նախ բերման են ենթարկել Կենտրոնի, ապա Էջմիածնի ոստիկանության բաժիններ, որտեղ բաց են թողել: Այս տուժողը նույնպես խնդրեց մեղմ վարվել և ասաց, որ ամբաստանյալների հետ խնդիրներ չունի: Ուտոպիանա.am-ի օպերատոր Աշոտ Բոյաջյանը հայտնեց, որ ամբաստանյալ Դավիթ Փերիխանյանը՝ 5-6 հոգով, ցանկացել են խլել իր բեյջը, հայհոյել են: Ըստ տուժողի, ամբաստանյալ Դավիթ Փերիխանյանն երկու անգամ գետնին  ու մեկ անգամ ոտքով խփել է  տեսախցիկին: Հետո ոստիկանները տեսախցիկը թողել են Ազատության հրապարակի աստիճանների վրա, որտեղից «Ազատություն» ռադիոկայանի գործընկերները հայտնաբերել են, ու բռնության ենթարկված տեսախցիկի լուսանկարը տեղադրել համացանցում: Տուժողը հայտնեց, որ Դ.Փերիխանյանը քաղաքացիական հագուստով էր, սակայն թևկապ ուներ՝  Police գրառմամբ, սպիտակ թափանցիկ վահան ու պլեդ: Նա նշեց, որ ոչ համազգեստավոր ոստիկաններն ունեին այդպիսի վահաններ, իսկ համազգեստավորները՝ սև վահաններ: Ի դեպ, տուժողը նշեց նաեւ, որ քաշքշուկի ընթացքում ինքը կորցրել է նաև ձեռքի ժամացույցը։ Ըստ տուժողի, ինքը լսել է ոստիկանության պետի տեղակալ  Լևոն Երանոսյանի հրամանը՝ խլեք տեսախցիկը, հանկարծ չվնասեք: Ա.Բոյաջյանը հայտնեց, որ տեսախցիկի գինն եղել է 2600 դոլար: Տուժողը խնդրեց արդարացի լուծում տալ գործին՝ օրենքի սահմաններում: Տուժող,  «Ազատություն» ռադիոկայանի լրագրող-խմբագիր Արթուր Պապյանը հայտնեց, որ Դավիթ Փերիխանյանն իր ձեռքից վերցրել է հեռախոսը,  որն այդ պահին իր աշխատանքային գործիքն էր՝  դրանով տեսանկարահանում էր իրականացնում, խփել գետնին ու ոտքով կանգնել հեռախոսի վրա: Ըստ տուժողի վնասը փոխհատուցվել է, կորած չիփի փոխարեն էլ նոր չիփ էր տրվել: Տուժողը հայտնեց, որ Փերիխանյանը ձեռքին վահան ուներ, ինչից ենթադրել է, որ նա կապ ունի իրավապահների հետ, նրա թևին թևկապ չի նկատել: Ա.Պապյանը հայտնեց, որ խմբագրության մի տեսախցիկը ջախջախվել էր, մյուս տեսախցիկն ու երեք ոտքի վրա լուսարձակները՝ վնասվել են: Նա հայտարարեց, որ ի՛նչ պատիժ նշանակելը թողնում է դատարանի հայեցողությանը: Ըստ Ա.Պապյանի, Փերիխանյանը քննիչի մոտ իրենից ներողություն է խնդրել, և նա դա ընդունել է: Հաջորդ դատական նիստում կհարցաքննվեն վկաները՝ դատակոչված վկաները գործում յոթն են:  

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am