«Ով չի ցանկանում պահել և հոգ տանել իր սեփական բանակի համար, նա ստիպված է լինելու պահել և կերակրել օտարի բանակը»

Հայաստանի Հանրապետական կուսակցությունում բարձր են գնահատում մարտական հերթապահության ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցելու համար հատուկ հիմնադրամի ստեղծման գաղափարը, որին յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ամսական 1000 դրամ կփոխանցի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք բարձր ենք գնահատում այդ նախաձե ռնությունը. այն միտված է համերաշխություն քարոզել մեր քաղաքացիների շրջանում, այն միտված է ազգ-բանակ կոնցեպտի զարգացմանը»,- նշեց Շարմազանովը: Նա հավելեց, որ շատ կարևոր նախաձեռնություն է՝ հավելելով, որ բոլոր առկա խնդիրները պետք չէ խառնել այս նախաձեռնության հետ: «Մենք բոլորս պետք է մասնակցենք մեր անվտանգության ամրապնդման գործին: Իսկ հնարավոր չարաշահումների խնդրին այսօր անդրադարձավ նաև պաշտպանության նախարարը և ասաց, որ հիմնադրամի միջոցները պետք է կառավարվեն հնարավորինս թափանցիկ: Այսօր նախարարը նաև հայտարարեց, որ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում կառավարության երեք ներկայացուցիչներից երկուսի տեղերը պատրաստ են հատկացնել մեր ընդդիմադիր գործընկերներին, որպեսզի հասարակության, ընդիմադիրների մոտ հարցեր չառաջանան»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը: Անդրադառնալով հնչող կարծիքներին, թե հարկավոր է պայքարել ստվերի և կոռուպցիայի դեմ և դրա արդյունքում առաջ եկող լրացուցիչ ֆինանսական միջոցները հատկացնել այդ հիմնադրամին՝ Շարմազանովն ասաց. «Ստվերի դեմ պետք է պայքարել, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, բայց միևնույն ժականակ յուրաքանչյուր  քաղաքացի պետք է մասնակցի ազգային գործերին: Այս հիմնադրամի հավաքած գումարները ավելորդ չեն լինի, մենք Հայաստանի քաղաքացի ենք և յուրաքանչյուրս պետք է մեր ներդրումը ունենանք:  Ես այստեղ հիշեցի Նապոլեոն Բոնոպարտի հայտնի խոսքերը. «Ով չի ցանկանում պահել և հոգ տանել իր սեփական բանակի համար, նա ստիպված է լինելու պահել և կերակրել օտարի բանակը»: Շարմազանովը հավելեց նաև, որ այդ գաղափարը ոչ թե իշխանությունների, այլ ներքևից եկած գաղափար է: Նա հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի օրերին հայ ժողովուրդը իր վերջին լուման ներդրել է բանակի, զոհված և վիրավոր զինծառայողների աջակցությանը: Հարցին, արդյո՞ք նման նախաձեռնությունը նշանակում է, որ իշխանությունները պատերազմի են պատրաստվում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, քաղաքական իշխանությունը պետք է պատրաստ լինի բաց սցենարի: Մենք մեր հասարակությանը պատրաստում ենք խաղաղության, սակայն, հաշվի առնելով Բաքվից և Անկարայից հնչող հայտարարությունները, մենք երկար տարիներ պետք է մեր առջև ունենանք անվտանգության համակարգն ամրապնդելու անհրաժեշտությունը: Առանց ուժեղ և կայացած անվտանգության մենք չենք կարող խոսել ոչ տնտեսական զարգացումի ց, ոչ էլ սոցիալական խնդիրների լուծումից: Այսօր Հայաստանի և Արցախի համար օրակարգային է անվտանգության համակարգի ամրապնդումը»:  

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am