«Երկու ղեկավար երբեք չի եղել կուսակցությունում». Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությանը երկիշխանություն չի սպառնում, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է կուսակցության ղեկավարի մարմնի կազմի հետ կապված որևէ հարց: «Երկու ղեկավար երբեք չի եղել կուսակցությունում, մեկ ղեկավար է եղել, ով կուսակցության նախագահն է: Եթե տեսականորեն ընդունենք, որ լինելու է խորհրդի նախագահ, դա կուսակցության նախագահը չի լինելու, մեր կուսակցությանը երկիշխանություն չի սպառնում, այն դեռ երկար տարիներ ղեկավարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը», - ասաց նա: Է.Շարմազանովը շեշտեց, որ չի կարծում, թե համագումարի որևէ ընտրված պատվիրակ կարող է կասկածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդ չի լինելու Սերժ Սարգսյանը:
