Գուցե պատերազմ է սպասվու՞մ
ԱԺ նիստում ուր քննարկվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որի մասին զեկուցեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց` գուցե պատերա՞զմ է սպասվում, և այս օրինագիծը շտապ բերվում է` հենց պատերազմի կանխավարկածից ելնելո՞վ: Վիգեն Սարգսյանն ասաց, որ երկու պաշտոն կա երկրում, որոնց գործողությունները կառուցվում են` պատերազմի կանխավարկածից ելնելով` նախագահի ու պաշտպանության նախարարի պաշտոնները: Ըստ նրա որ այս օրինագիծը պատերազմի հետ կապ չունի, այլ` ռեալ իրականության հետ, երբ հակառակորդն ամեն օր սահմանին ստեղծում է իրավիճակներ, որոնց ժամանակ արձանագրվում են զոհեր ու վիրավորներ: Փայլակ Ֆահրադյան
