Վիգեն Սարգսյանը՝ իրեն ծաղրողների մասին

ՀՀ Ազգային ժողովում որտեղ քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ սոցցանցերում իր անվան հետ կապված սրամտություններին: Օրինակ` նա նշեց, որ հազար դրամանոցի վրա իր նկարն են տեղադրել, կամ կան մարդիկ, որոնք պոտենցիալ դասալիքներ են, բայց քննադատություն են հնչեցնում: Սարգսյանը մատնանշեց նաև մամուլի հրապարակումները, որոնք, ըստ նրա, ոչ միայն անտեղի են, այլև ամոթալի: Վիգեն Սարգսյանի խոսքով` այդ հրապարակումներից մեկը վերնագրված էր. «Մահ իմացեալ, մահ վճարյալ»: «Գիտեմ, որ քննարկումներն, այս թեմայի հետ կապված, տեղափոխվել են մի դաշտ, որը քննարկման հետ կապ չունեն, բայց հասկանում եմ, որ վստահության խնդիր է: Շնորհակալ եմ նաև այն կարծիքների համար, որ ասում էին` եկեք կամաց խոսենք, սահմանին կանգնած տղաները կարող են լսել»,- ասաց Վիգեն Սարգսյանը: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ առաջարկեց Դիլիջանում գտնվող թանկարժեք ուսումնական կենտրոնը վաճառել ու գումարը ներդնել բանակի հիմնադրամում, արագաչափերից գանձվող գումարները ևս ուղղել այդ հիմնադրամ: Նախարարը պատասխանեց, որ բոլոր առաջարկներն էլ պատրաստ է քննարկել, սակայն մինչև կենտրոնը որոշվի վաճառել և մինչև վաճառվի, ժամանակ կանցնի, մինչդեռ օր առաջ պետք է սկսել հիմնադրամի գումարների հավաքագրումը: «Ենթադրված թալանվածը, անարդյունավետ ծախսերը միանշանակ պետք է վերադարձվեն բյուջե, այստեղ նոր բան հորինելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am