Կարեն Կարապետյանից ավելի չինովնիկ ֆերմերները

Ի՞նչ հիմք ունի հայ ֆերմերներին  բաժին հասած Կարեն Կարապետյանի թևավոր կշտամբանքը, թե նրանք իրենից ավելի չինովնիկ են: Վարչապետը ոչ թե հարց է հնչեցնում, այլ վստահ գիտե, որ խոշոր ֆերմերները ևս պատահական մարդիկ չեն, և կաշկանդված ու անազատ են ավելի, քան պետական չինովնիկները: Իսկ ովքե՞ր են համեմատաբար խոշոր տնտեսություն ունեցող կամ վարող այդ մարդիկ: Խոշոր ջերմոցատերերն, օրինակ, կամ համայնքների ղեկավարների մերձավոր շրջապատից են, կամ նախարար-փոխնախարարների, պատգամավորների ջերմոցային հսկա տնտեսությունների կառավարիչներն են ընդամենը: Իսկ թե ինչու է այդպես, մի պարզ հաշվարկ կա: Եթե գյուղացին ուզում է իր բակում ջերմոց կառուցել, պիտի տունը գրավ դնի և քառասուն հազար դոլարի չափ վարկ վերցնի, ձմռանը ջեռուցելու համար էլ մի քանի միլիոնի գազ սպառի: Սա` փոքր տնտեսության դեպքում: Այնպես որ, Երևանում ու  մարզերում  խոշոր ջեմոցային կամ անասնապահական տնտեսությունների տերերը նույն մարդիկ են, որոնց անուններն անգիր գիտենք: Էլ ինչպե՞ս կաշկանդված չլինեն, ուղղակի  պարտավոր են  հլու հնազանդ լինել, իսկ ընտրություններին ակտիվ լինել ու ձայն հավաքել, որպեսզի կարողանան մարզ մտած արտոնյալ վարկերից, անվճարունակների դիզվառելիքից օգտվել: Ավելին` տարիներով տասնյակից ավելի չգրանցված աշխատողներ պահել, միամիտ ռևիզորներին էլ հավատացնել, թե ֆերմերների հորքուր-մորքուրներեն են, եկել են մի օրով օգնելու: Այնպես որ, վարչապետ Կարապետյանը գիտե իր սուր խոսքի ներքին իմաստը: Համարյա նման այն սիտուացիային, երբ ընդհատակյա միլիոնատեր Կորեյկոն Բենդերից շա~տ հասկանալի ու բազմանշանակ հեռագիր է ստանում`Մտովի իրար հետ ենք: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր խոսքերը հաշվարկված ու լավ մտածված են , անգամ այն խոսքերը, որոնք արտաբերելու համար պաուզա է տալիս, իբրև թե իմպրովիզ է անում, կամ բառ փնտրում: Օրինակ, երբ պրիմիտիվ գողություն որակեց պաշտոնյանների վարքագիծը, ասաց ամենաստույգ խոսքը; Մեր պաշտոնյանները սիրում էին խոսել ու պայքարել ին-որ հանելուկային կոռուպցիայի մասին, իսկ վարչապետը փորձեց հարցը պարզ  ձևակերպել թե այդ կոռուպցիան ձեր արած սովորական կաշառակերությունն է, պրիմիտիվ գողություն: Կարեն Կարապետյանը ամեն ինչ լավ է պատկերացնում: Եվ ճիշտ  խորհրդականներ ունի: Գայանե Մկրտչյան

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am