Վիգեն Սարգսյանը չգիտի թե ո՞ւր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի գումարները

«Դուք տեղյա՞կ եք՝ ինչ եղան «Մարտիկ» հիմնադրամում կուտակած գումարները, որոնք տնօրինում էր դաշնակցական, ԼՂՀ փոխվարչապետը»: Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նման հարցադրում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ «Ապրիլյան դեպքերից հետո Ազգային ժողովի աշխատակազմը նախաձեռնեց ու առ այսօր ողջ աշխատակազմի և պատգամավորների գերակշիռ մեծամասնությունից նվազագույնը մեկ տոկոս աշխատավարձի գումար է գանձվում, դուք գիտե՞ք՝ այդ գումարներն ի՞նչ նպատակների համար են ծախսվել, ես չգիտեմ։ Երրորդ հարցը՝ իսկապե՞ս 50 միլիոն դրամ դուք նախատեսել եք հունվարի 28-ի համերգի համար»,- դիմելով նախարարին՝ հարցրեց Ն. Զոհրաբյանը։ Ի պատասխան՝ Վ. Սարգսյանը նշեց, որ մենք ունեցել ենք հաջող և անհաջող բազմաթիվ հիմնադրամների փորձեր: «Ես չեմ կարող հիմա մեկնաբանել դրանցից յուրաքանչյուրն ու առանձինը, կարծում եմ, որ մեր օրենսդրությամբ կարելի է պահանջել՝ ցանկացած հիմնադրամից հաշվետվություն իր կատարած աշխատանքի համար»,- ասաց նա: Նախարարը նկատեց, որ այս օրերին շատ խոսվեց, թե ինչո՞ւ բոլորը 1000 դրամ, չէ՞ որ, կան մարդիկ, որ ավել են վաստակում, կան, որ պակաս են վաստակում. «Մենք ունենք իրավիճակ, երբ սահմանում ենք նվազագույն հազար դրամ շեմը, և հետո հիմնադրամի աշխատանքը պետք է ուղղված լինի նրան, որ յուրաքանչյուրը կարողանա վճարել ավելին, եթե ցանկություն ունի։ Եթե տոկոսայինով դնեինք, որևէ մեկը, որ վաստակում է, ասենք, 300 հազար դրամ, բայց ունի 7 հոգանոց ընտանիք ու նրա միակ կերակրողն է, նրա համար կստեղծեինք շատ ավելի բարդ պայմաններ, քան ավելի քիչ վաստակողի համար, ով ընտանիքում ավելի մեծ գումարային եկամուտ ունի։ Ինչ վերաբերում է նրան, թե ո՞ւր են գնացել ձեր գումարները, ճիշտն ասած, բացարձակ տեղյակ չեմ, բայց վստահ եմ, որ ԱԺ և՛ պատգամավորները, և՛ աշխատակազմն այդքան ուժ և իրավագիտություն ունեն այդ հարցը տալ նրան, ով հավաքել է այդ գումարները, բայց ես վստահ եմ, որ այն ծառայել է իր նպատակին»։ Ն. Զոհրաբյանը կրկին հետաքրքրվեց, թե ո՞ւր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի գումարները, և արդյո՞ք համերգի համար 50 միլիոն դրամ են հատկացնելու։ Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ հիմնադրամի մասին ինֆորմացիան կարելի է օրենսդրությամբ պահանջել հիմնադրամից. «Ես չգիտեմ, թե ուր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի փողերը, կարող եմ ևս հետաքրքրվել։ Համերգի մասով, ո՛չ, խոսքը վերաբերել է 2016 թվականի հունվարի 28-ին տեղի ունեցած համերգին»։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am