Թող չինովնիկները կառավարության դիմաց դնեն իրենց գլխարկները ու մուրան այդ 1000 դրամները.Ազատ Արշակյան
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց, որ հասարակությունը որևէ մեկին չի կարող վստահել այդ 1000 դրամները: «Բանակը, որն ապահովում է մեր գոյությունը, գումարի կարիք չպետք է ունենա: Սկզբում նա պետք է ստանա, հետո միայն մյուս ոլորտները, չինովնիկները: Ոչինչ չի մնա՝ ուրեմն չեն ստանա: Թող գնան, կառավարության դիմաց դնեն իրենց գլխարկները ու մուրան այդ 1000 դրամները: Բանակը չպետք է մուրա ոչինչ ոչ մեկից»: «Լավ կլինի պաշտոնյաներն իրենց գրպանից համալրեն այդ ֆոնդը: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե հրաժարվում է նախագահի՝ 400 հազար դոլար աշխատավարձից, քանի որ ինքն ապահովված է: Իսկ եվրոպական երկրներում ընդունված է, որ պաշտոնյաները իրենց աշխատավարձի ութ տոկոսը պետք է տրամադրեն բարեգործությանը: Մեր հարուստ պաշտոնյաներին պետք է պարտադրեն գումարներ նվիրաբերել»,-եզրափակեց նա:
