Հարցն այն է,թե ովքեր են տնօրինելու այդ գումարները.բողոքի ակցիա
«Բողոք 1000 դրամ թալանի դեմ» նախաձեռնության անդամները ԱԺ-ի դիմաց հորդորում են պատգամավորներին բացասական գնահատականի արժանացնել արագացված ընթացակարգով քննարկման դրված նախագիծը։ Ըստ նախագծի՝ զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող զինվորների սոցիալական խնդիրների լուծման համար յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս հատուկ հիմնադրամին փոխանցվելու է 1000 դրամ՝ 20 տարի ժամկետով: Նախաձեռնության անդամների խոսքով ՝ խնդիրը այն չէ, որ 1000-ական դրամ է փոխանցվելու զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը, այլ այն, թե ովքեր են տնօրինելու այդ գումարները։ Կան քաղաքացիներ, ովքեր օրվա հացի խնդիր ունեն, անգամ 1000 դրամը նրանց համար մեծ գումար է,ասում են ակցիայի մասնակիցները: Նախաձեռնության անդամներն առաջարկում են ՊՆ գեներալներից, պաշտոնյաներից ու օլիգարխ պատգամավորներից ավելի մեծ չափով գումար գանձել։
