Վիգեն Սարգսյանի ակնկարկը գեներալներին

ԱԺ նիստում քննարկվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որի մասին զեկուցեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ խոսքը մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման և ապահովագրության համար ստեղծվող հիմնադրամի մասին է, որի գումարները գոյանալու են յուրաքանչյուր աշխատողից ամսեկան 1000 դրամ գանձելով: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ կան օրենքում վերանայման հարցեր, օրինակ այն, որ այն ընտանիքները որոնք ունեն ժամկետային զինծառայողներ, չպետք է վճարեն այդ գումարը: Ըստ նախարարի, դա շատ տրամաբանական առաջարկ է, որի առաջարկությամբ հենց ինքը հանդես կգա: «Այս օրինագիծը սուր հաճախ միմյանց վիրավորող արտահայտությունների տեղիք է տվել այս օրերին, սակայն այս օրենքի բովանդակությունը կարծես այն չէ, որ պիտակավորեն մեկը մյուսին: Միաժամանակ՝ առաջարկելով այս օրենքի նախագիծը, չէի կարող ունենալ միավորներ կուտակելու ձգտում, չեմ փնտրել սրա մեջ քաղաքական դիվիդենտներ, այլ ցանկանում ենք ունենալ մի հարցի պատասխան՝ հնարավոր է արդյոք նոր քաղաքականություն ներկայացնել այս հարցնում: Ունենք հայրենիքի համար զոհվածներ, հաշմանդամներ, եթե փորձեինք բյուջեի հաշվին անդրադարձ կատարել բոլորին, ապա կկատարեինք պոպուլիստական քայլ՝ ընդառաջ ԱԺ ընտրություներին, բայց բյուջեի գումարները դրա հնարավորությունը չեն տալիս: Ուզում եմ ազնիվ ասել, որ միայն ուրախ և կողմ կլինեմ, թե պատգամավորներից յուրաքանչյուրը և համապատասխան մարմինները անուն առ անուն թվարկեն նրանց, ովքեր փորձել են պաշտպանության բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների ենթադրյալ երջանկությունը: Խորապես վստահ եմ, որ դա անհնար է ոչ միայն իրավական, այլ բարոյապես»- նշեց Վիգեն Սարգսյանը: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am