«Վեհին կոչ եմ անում՝ մեկ օր առաջ ազատվել այդ որդից». Գուրգեն Եղիազարյանը՝Աթեշյանի այցի մասին
hayeli.am-ը տեղեկություն էր տարածել, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը ժամանել է Հայաստան: ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, մեկնաբանելով լուրը, ասաց, որ նա անցանկալի անձ է Հայաստանում: «Աթեշյանը սրիկա է, նա հայատյաց տականք է։ Ես Վեհին կոչ եմ անում` մեկ օր առաջ ազատվել այդ որդից. այն որդից, որն ամեն ինչ անում է թուրքական հետախուզության հետ, որ ավելի քան 5 միլիոն հայ այդպես էլ գաղտնի մնա Թուրքիայում։ Այդ ամենի առաջին թշնամին այդ որդն է, որը եկել է Հայաստան, որ հերթական անգամ խաբի, թե դա այդպես չէ»,-Հայելի ակումբում հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը: Հիշեցնենք, որ Արամ Աթեշյանի անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ նա քննադատեց Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը:
