Կաթողիկոսը Հայաստանում չէ,իսկ Աթեշյանը ժամանել է
Արդեն տեղեկացրել ենք,որ գիշերը Ստամբուլ-Երեւան չվերթով Երեւան է ժամանել Կ. Պոլսի Հայոց պատրիարքական Փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: hayeli.am-ը կապ հաստատեց Մայր Աթոռի Մամլո Դիվանի հետ,որտեղ էլ մեզ հետ զրույցում հաստատաեցին,որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստանում է և ժամանաել է երկու օրով: Մեր ունեցած տեեղկություններով,Աթեշյանը Հայաստանում է հենց այն ժամանակ ,երբ Հայաստանից բացակայում է Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:Հատկանաշական է այն,որ Աթեշյանը Հայաստանէ ժամանել և այստեղ կմնա 2 օր,դա հենց այն ժամանակ է,եթբ կաթողիկոսը կվերադառնա,ստացվում է այնպես,որ նրանց հանդիպումը տեղի չի ունենա: Գործող կարգի համաձայն` Արամ Աթեշյան արքեպիսկոպոսը բնակվելու է Մայր Աթոռում` Հյուրատուն-Վանատանը, որը գտնվում է Մայր Աթոռի Տպարանի (սեւ) շենքի հարեւանությամբ: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագը Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունեց, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ափսոսական նամակ հղեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` առաջ բերելով Հայաստանում եւ Սփյուռքում հասարակության բուռն դժգոհությունը: Բանը հասավ այնտեղ, որ հնարավոր բողոքի ակցիաներից խուսափելու համար, ամենայն հավանականությամբ իշխանությունների` Մայր Աթոռին իջեցված հրահանգով, վերջինս չմասնակցեց Գերագույն Հոգեւոր խորհրդի նիստերին, որոնք գումարվեցին Մայր Աթոռում (ի պաշտոնե նա համարվում է ԳՀԽ փոխնախագահներից մեկը), եւ չժամանեց Հայաստան այդ օրերին, եւ միայն այն բանից հետո, երբ Գերագույն Հոգեւոր խորհրդի նիստը անցկացվեց Նյու Յորքում շաբաթներ առաջ, վերջինս մասնակցեց արդեն ԱՄՆ մեկնելով:
