Բողոքի ակցիա` ընդդեմ Ներսես Պողոսյանի կալանքի երկարաձգման
Այսօր բողոքի ակցիա տեղի կունենա Ներսես Պողոսյանի կալանքի երկարաձգման դեմ: Այս մասին ասվում է ակցիայի` ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված էջում: «Երկուշաբթի՝ նոյեմբերի 14-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում տեղի կունենա Ներսես Պողոսյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը: Ներսեսը անազատության մեջ է գտնվում 2016թ. մայիսի 31-ից: Նրա ապօրինի կալանքի 6-ամսյա ժամկետը լրանում է նոյեմբերի վերջին, և այս ամիսների ընթացքում նրա հետ կապված ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել՝ բացի շինծու մեղադրանքի առաջադրումից: Իսկ հիմա նախաքննական մարմինը կրկին դիմել է դատարան՝ երկարացնելու Ներսեսի կալանքի ժամկետը՝ վրեժխնդիր լինելով նրանից Ժ. Սեֆիլյանի դեմ ցուցմունք չտալու համար: Ներսեսը ունի 3 անչափահաս երեխա և հանդիսանում էր ընտանիքի միակ կերակրողը»:
