Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 54-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների բաժնի հետաքննիչ Գևորգ Խանաղյանի կողմից, երեկ՝ նոյեմբերի 11-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։20-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեստան 5-րդ փողոցի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Խուդավերդյանը Դավիթ Բեկի և Սարի-Թաղի 27 փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 05 UL 384 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սարի-Թաղի 26 փողոցի բնակիչ, 82-ամյա Անդրանիկ Ղազարյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։ Գ․ Շամշյանի տեղկություններով փաստի առթիվ Երևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ․ քր․օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
