«Մեր հարաբերությունները լինելու են գործընկերային». Վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Տավուշի մարզ: Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Տեղեկացնելով, որ հանրապետության բոլոր մարզերի և համայնքների ղեկավարների հետ քննարկվելու է յուրաքանչյուր մարզի զարգացման տեսլականը՝ վարչապետը նշել է. «Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այնուհետև քննարկելու ենք դրանք և առաջնահերթությունը տալու ենք ամենահեռանկարային ծրագրերին, որտեղ համայնքն իր վրա բեռ է վերցնում, բացի ակնկալելուց, որ կառավարության կողմից պետք է լինեն ներդրումներ, աջակցություն, այսինքն՝ մեր հարաբերությունները լինելու են գործընկերային: Մենք հասկանում ենք, որ դուք բազմաթիվ դարդ ու ցավ ունեք, պրոբլեմ ունեք, հասկանում ենք, որ պետք է յուրահատուկ վերաբերմունք ցույց տանք մեր սահմանամերձ համայնքներին, որտեղ առանձնապես տնտեսական ակտիվություն չկա, և այդ ամենը լինելու է խաղի կանոնների շրջանակում, որով պայմանավորվել ենք առաջ շարժվել»: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ցուցանիշները, խնդիրները, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է, և այդ ոլորտում առկա են որոշակի ձեռքբերումներ: Նշելով, որ գյուղատնտեսությամբ զբաղվող տարածքները հիմնականում սահմանամերձ համայնքներն են, որոնք օգտվում են կառավարության կողմից 2014 թ. տրված սոցիալական ու հարկային արտոնություններից՝ մարզպետը միաժամանակ նկատել է, որ այդ տարածաշրջանների ռիսկայնությամբ պայմանավորված՝ ներդրումային ծրագրերի առումով էական արդյունքներ չեն գրանցվել: Անդրադառնալով արձանագրված ձեռքբերումներին՝ Հովիկ Աբովյանը տեղեկացրել է, որ «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն Տավուշի շրջանի Չորաթան գյուղում հիմնել է արտադրամաս, որտեղ աշխատում է 200 մարդ: Մինչև մյուս տարվա կեսերն ակնկալվում է ևս 100 աշխատատեղի ստեղծում Արծվաբերդում, իսկ ընդհանուր առմամբ այս ընկերության նախաձեռնած ծրագրերի արդյունքում մինչև 2020 թ. նախատեսվում է ստեղծել շուրջ 2000 աշխատատեղ Տավուշ, Իջևան և Նոյեմբերյան հատվածում: Հաշվի առնելով մարզում աճող պտուղների եզակիությունը և խորհրդային տարիներին վերամշակող արտադրության կազմակերպման հաջող փորձը՝ ներկայում քայլեր են ձեռնարկվում նաև վերամշակող արտադրամասեր կամ գործարաններ հիմնելու նպատակով մասնավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Մարզպետի զեկուցումից հետո վարչապետը խոսել է մարզի ուժեղ և թույլ կողմերն ախտորոշելու և դրանցից բխող ծրագրեր մշակելու անհրաժեշտության մասին: «Ո՞ր ոլորտներն են մարզում զարգանում, ո՞ր ոլորտում որքա՞ն զբաղված մարդ կա, ի՞նչ ծավալ են տալիս, և ի՞նչ հեռանկարներ ունեք, ո՞ր ոլորտները կարող եք զարգացնել: Որո՞նք են Տավուշի մարզի առանձնահատկությունն ու առավելությունը, որո՞նք են թույլ կողմերը. թույլ կողմերը՝ սահմանամերձ է, ռիսկային է, առավելությունը՝ Վրաստանի շուկայի կողքին է», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է առանձնացնել խնդիրներն ու առաջնահերթությունները և ձևակերպել դրանց լուծումները, որոնք ուղղված կլինեն կյանքի որակի բարելավմանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, մշակույթի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: Ներկայացվել են նաև մարզում մի քանի համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի արդյունքները: Վարչապետը հետաքրքրվել է մարզում առողջապահության ոլորտի վիճակի՝ մասնավորապես, պետպատվերի տեղաբաշխման գործընթացի, բժշկական հաստատությունների աշխատանքի արդյունավետության և հարակից այլ հարցերի մասին: Ստանալով բացասական պատասխան պետպատվերի համակարգի արդյունավետ և թափանցիկ գործունեության վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ առողջապահության նախարարը պետպատվերի նոր հայեցակարգ է ներկայացնելու, որով քաղաքացիներն ընտրության հնարավորություն են ունենալու: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ համակարգը պետք է կրիտիկական փոխել և հանձնարարել առողջապահության նախարարին և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ համատեղ աշխատել և ծրագիր ներկայացնել: Վարչապետը և Տավուշի մարզի համայնքների ղեկավարները համակարծիք են եղել, որ մարզում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:«Զբոսաշրջության հետ կապված մենք իրականում ցանկանում ենք մեծ ծրագիր իրականացնել: Կարծում ենք՝ Հայաստանը թերագնահատված է որպես տուրիզմի երկիր: Մոտ ժամանակներս էժան ավիաընկերության ծառայությունը, Ռուսաստանի քաղաքացիներին որոշակի արտոնությունների տրամադրումը նպաստելու են ոլորտի աճին, բայց մենք պետք է նաև որակյալ ծառայություններ մատուցենք», - ասել է Կարեն Կարապետյանը և հորդորել բիզնես ծրագրեր ներկայացնել Զբոսաշրջության պետական կոմիտե: Քննարկվել են նաև մարզի պատմամշակութային հուշարձանների, վանքերի վիճակին, պահպանությանն ու բարեկարգմանը վերաբերող հարցեր: Վարչապետն առաջարկել է մտածել մարզերում հիմնադրամ ստեղծելու հեռանկարների շուրջ՝ այդ գործում ներգրավելով տեղացի բարերարների ներուժը: Գործադիրի ղեկավարը ողջունել և կարևորել է մի շարք համայնքների ղեկավարների ներկայացրած՝ կրթության որակի բարձրացմանը միտված և ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված առաջադեմ ծրագրերը: Խոսելով սահմանամերձ համայնքներում ճանապարհային ենթակառուցվածքների վիճակի մասին՝ վարչապետը նշել է, որ այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, և կառավարությունն ըստ առաջնահերթության բարեկարգելու է այդ ճանապարհները: «Սահմանամերձ գյուղի նկատմամբ մենք հատուկ վերաբերմունք ունենք և բիզնեսի լեզվով չենք խոսում: Մենք այնտեղ պարտադիր անելիքներ ունենք», - շեշտել է գործադիրի ղեկավարը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մարզի համայնքների ղեկավարներին մշակել և պատասխանատու նախարարություններ ներկայացնել ըստ ոլորտների կոնկրետ ծրագրեր: Կառավարության ղեկավարն այցելել է նաև Դիլիջանի քաղաքապետարանում գործող քաղաքացիների սպասարկման գրասենյակ, ծանոթացել ստեղծված պայմաններին, «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների որակին:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am