Մեկնարկել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը

Հանրապետության Նախագահն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են շուրջ 400 գիտակ՝ 23 երկրից, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Միջոցառումը կազմակերպվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» Ակումբների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ և իրականացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: Առաջնությանը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, մասնակցում են հանրահայտ գիտակներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Անդրեյ Կոզլովը և այլ հանրահայտ գիտակներ: Հայաստանի Հանրապետությունը առաջնությանը ներկայացված է հինգ թիմով: Աշխարհի առաջնություններ մինչ այժմ կազմակերպվել են Ռուսաստանում, Իսրայելում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում: Նախքան միջոցառման մեկնարկը՝ Հանրապետության Նախագահը թեյի սեղանի շուրջ կարճատև հանդիպում է ունեցել առաջնությանը մասնակցող թիմերի ներկայացուցիչների հետ: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքն է հղել մասնակիցներին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի 14-րդ աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Հարգելի՛ աշխարհի առաջնության կազմակերպիչներ, մասնակիցներ, Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ հենց մեր երկրում է անցնում 14-րդ աշխարհի առաջնությունը: Այս դահլիճում բազմաթիվ ծանոթ դեմքեր կան: Մենք նախկինում անձամբ հանդիպելու առիթ չենք ունեցել, բայց ձեզնից շատերին ես ճանաչում եմ, քանի որ հանդիսանում եմ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի վաղեմի երկրպագու: Իմ փոքր ծննդավայրում՝ Ղարաբաղում, ինչպես և նախկին, բայց այն ժամանակ դեռ միասնական Խորհրդային Միության բազմաթիվ այլ շրջաններում, մենք շատ ուշադիր նայում էինք այդ զարմանալի հեռուստածրագիրը: Այդպես մենք ոչ միայն հետևում էինք ձեր գերող խաղին, այլ նաև իմանում էինք նոր հրատարակվող գրքերի մասին: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղն այսօր Հայաստանում վայելում է նույն համբավը: Ես ձեզ շնորհակալ եմ նրա համար, որ դուք ձեր խաղով և ձեր օրինակով տարածում եք գիտելիք ու հետաքրքրություն մարդկության ձեռքբերումների նկատմամբ: Ես համոզված եմ, որ ցանկացած երկրի ամենամեծ ու կարևոր ռեսուրս հանդիսանում է մարդը. հենց մարդը, ով ուսումնասիրում է ու արարում, երազում է ու ստեղծագործում, պայքարում է և դարձնում այս աշխարհն ավելի լավը: Այն լարվածությունը, որով դուք բոլորի աչքի առջև որոնում եք ճիշտ պատասխանը, արժանի է խորին հարգանքի: Դա գերազանց օրինակ է երիտասարդ սերնդի համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ երիտասարդները վստահ լինեն, որ բոլոր խնդիրները լուծելի են՝ պարզապես հարկավոր է տրամադրվել հետևողական, կոլեկտիվ, լարված և ռացիոնալ աշխատանքի: Թույլ տվեք ևս մեկ անգամ ջերմորեն ողջունել ձեզ բոլորիդ մեր երկրի գեղեցկագույն անկյուններից մեկում՝ հիասքանչ Ծաղկաձորում: Ես հույս ունեմ, որ դուք ոչ միայն լարված կխաղաք, գուցե, ես սխալվեցի՝ կմրցակցեք, այլ նաև կծանոթանաք մեր երկրին, Հայաստանի պատմությանն ու մշակույթին: Եթե ձեզ դուր գա, մենք հաճույքով կանցկացնենք և՛ 15-րդ, և՛ 16-րդ առաջնությունները: Մաղթում եմ ձեզ բոլորիդ լավ տրամադրություն և հաջողություն: Թող ուժեղագույնները հաղթեն արդար պայքարում: Գիտեք, մի քանի տարի առաջ, երբ մենք դպրոցական պարտադիր ծրագրի մեջ ներառեցինք շախմատը, իհարկե, մենք ունեինք շատ փաստարկներ, բայց ինձ շատ դուր եկավ մեր վաստակավոր շախմատիստներից մեկի, օլիմպիական չեմպիոն Սմբատ Լպուտյանի կողմից հնչեցված փաստարկը: Նա ասում էր, որ շախմատը սովորեցնում է արդար հաղթել և արդար պարտվել: Ես շատ կուզենայի, որ այս խաղի մասին ևս միշտ լիներ այդ կարծիքը: Շնորհակալություն»:      

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am