Ալիևը ԼՂ շփման գծում էր.ինչու՞
RIA Novosti-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությանը հայտնում է,որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է ԼՂ շփման գծում օպերատիվ իրավիճակի հետ։ «Ադրբեջանի նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը շաբաթ օրը ծանոթացել է օպերատիվ իրադրության հետ Ֆիզուլինի շրջանում՝ ԼՂ շփման գծում տեղակայված հրամանատարական կետում։ Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զեկուցել է Ալիևին։ Ադրբեջանի նախագահն իրազեկվել է առաջնագծում ընդհանուր իրավիճակի մասին:Ալիևն արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ զինծառայողների, ովքեր աչքի են ընկել մարտական հանձնարարությունները կատարելիս»,-հայտնում է մամլո ծառայությունում։ «Պետության ղեկավարը հանդիպել է զինվորականների հետ և ելույթով հանդես եկել մարտում աչքի ընկնող զինծառայողների առջև։ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համապատասխան հանձնարարականներ է տվել»,-ասվում է հաղորդագրությունում։
