Վովա Գասպարյանի պատգամավոր փեսայի 2 կոնդոմինիումները ԱՄՆ-ում՝ փաստաթղթերով

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ԱՄՆ-ում երկու անշարժ գույք է ձեռք բերել։ Ընդ որում, կոնդոմինիումներից մեկը ձեռք է բերել այս տարվա փետրվարին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում 475 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որից 200 հազար դոլար կանխավճար է տրվել ֆինանսավորող բանկին։ Մեկ այլ առանձնատուն Արթուր Գեւորգյանը ԱՄՆ-ում ձեռք է բերել անցած տարի հոկտեմբեր ամսին՝ այս անգամ Գլենդելում, 520 հազար դոլար արժողությամբ՝ 200 հազար դոլար վճարելով ֆինանսավորող կազմակերպությանը։ ԱԺ հանրապետական պատգամավորը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հերքել է մեր տեղեկությունը. «Մեծ հաճույքով կցանկանայի ունենալ մեկ, երկու, երեք առանձնատուն, սակայն սրանք անհեթեթ խոսակցություններ են։ Հատուկ խելացի լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ ցանկացած երկրում բանկային համակարգից օգտվելու համար պետք է ունենաս ինչ-որ կարգավիճակ՝ ապրելու իրավունք, քաղաքացիություն կամ Գրին քարտ։ Տուրիստը չի կարող օգտվել այդ երկրի բանկային համակարգից»,- ասել է Գեւորգյանը՝ հավելելով. «Իսկ եթե կան այնպիսիք, ովքեր համոզված են, որ կա այդ առանձնատունը, ապա նվիրում եմ նրանց»,- ասել է նա։ Մեր տրամադրության տակ է ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի առանձնատների գնման փաստաթղթերը, որոնցում հստակ նշված են գնորդի անունը, հասցեն, մակերեսը, առքուվաճառքի օրը, առանձնատան ընդհանուր արժեքը եւ այլն։ Հավելենք՝ այս հրապարակմամբ Արթուր Գեւորգյանի առանձնատները նվեր ստանալու որեւէ ցանկություն չունենք։ Թող պատկան մարմիններն ու մեր ժողովուրդը գնահատեն եւ արձագանքեն, չոր աշխատավարձով ապրող Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավորի ամերիկյան ունեցվածքը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am