Իշխան Կարապետյանը վարչապետի «հեռու» փեսան չէ՞
«Ժողովուրդ». «Մենք գրել էինք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում կնշանակվի «Նատֆուդ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն ՓԲԸ-ի ղեկավար Իշխան Կարապետյանը: Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետը կայացրեց որոշումը: Կարեն Կարապետյանի հրամանով Իշխան Կարապետյանը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Իշխան Կարապետյանը ՀՀ վարչապետի «հեռու» քրոջ փեսան է: Ի պատասխան մեր հարցին` ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը նշեց. «Վարչապետը քույր չունի: Իսկ ազգանունների համընկնումը չի նշանակում, որ նրանք բարեկամներ են»: Հավելենք, որ Իշխան Կարապետյանը մինչեւ 2012 թվականը եղել է «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարի տեղակալը, նախկինում Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենը»: Կարդացեք թերթի այսօրվա համարում:
