Քեզ հավերժ փառք, մեր սիրելի Ադմիրալ. տեղի ունեցավ հերոսի հոգեհանգիստը. «Քեզ բացակա չենք դնի»

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ժողովրդի սիրելի զավակ, Հայոց ազատագրական պայքարի առաջամարտիկ, գնդապետ Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալ Սամոյի հոգեհանգիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եկեղեցու բակը և շրջակայքը մարդաշատ էր: Սիրված հերոսի հոգեհանգստին ներկա էին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գեներալներ Սեյրան Սարոյանը, Հայկազ Բաղմանյանը, մարզպետներ, պատգամավորներ, վարչական շրջանների ղեկավարներ, զինակիցներ, հասարակ քաղաքացիներ: Գրեթե բոլորը ցավում էին սիրված գնդապետի վաղաժամ մահը, իսկ զինակից ընկերներն էլ ասում էին, որ նա գնաց միանալու Արցախյան պատերազմի այն հերոսներին, որոնց թափված արյունով կերտվեցին մեր սահմանները: Հավերժ Փառք, մեր սիրելի Ադմիրալ: «Քեզ բացակա չենք դնի»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2016 թվականի նոյեմբերի 9-ին երկարատև և ծանր հիվանդության հետևանքով անժամանակ կյանքից հեռացավ 58-ամյա գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն: Նա Հայոց ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական և Արցախի համար մղված ազատագրական պայքարի մարտական գործողությունների ակտիվ մասնակից և կազմակերպիչ էր: 1989 թվականին ՀԱԲ Հ.Կ մարտական ջոկատների կազմավորման հիմադիրներից էր, սկզբնականում կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ, հրամանատար, հետագայում՝ ՀՀ ՊՆ Արծիվ 24-ի հրամանատար, ՀՀ ԱԱ, ՀՄՍ վարչության պետի առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ թիկունքի գնդի հրամանատար, Բալահովիտի գնդի հրամանատար, ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: Վիրավորվել էր 2 անգամ, պարգևատրվել էր պետական և կառավարական բարձրագույն պարգևներով, շքանշաններով, մեդալներով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am