1000 դրամը մի բաժակ կոֆեի փող ա, դղյակում ապրող գերենալների վախտն էլ ա գալու. գեներալ Սեյրան

Յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից 1000 դրամ պահելու մասին աղմուկ հանած որոշման թեմայի շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանի հետ։ Պարոն Սարոյան, ճի՞շտ եք համարում այդ գաղափարը՝ պարտադիր կերպով գումարներ գանձելը բանակի համար։ – Մեր հանրապետությունում չկա մի ընտանիք, որը բանակի հետ կապված չլինի, մեկը ծառայող ունի, մեկը՝ աֆիցերսկի ծառայող, էդ փողերը հո Վիգեն Սարգսյանը չի՞ հավաքում՝ տանի իրանց տուն։ Վիգեն Սարգսյանը խո իրա շահի համա՞ր չի անում։ Ամեն մեկս եթե կարում ենք մի փոքր ներդրում անենք, լավ է։ Ճիշտ ա, մարդ կա՝ էդ 1000 դրամն էլ ա իրա վրա երևում, բայց չեմ գտնում, որ մի հայ կլինի ու իմանա էդ 1000 դրամը զինվորի վրա ա գնում, ու ինքն ափսոսա։ 1000 դրամը եսիմ մի մեծ փող չի, մարդու գրպանին շատ մեծ չի խփում, բայց բոլորիս կողմից հավաքված էդ գումարը մեծ է արդեն։ Ամեն մեկը թող մտածի, որ ինքն իր բանակին օգնում է։ Բայց հարցրե՞լ են քաղաքացիներին՝ ուզո՞ւմ են իրենք մտածել բանակի մասին։ Եկեք իմ պես մտածեք. հիմա օրը երեք բաժակ կոֆե ենք, չէ՞, խմում, էդ մեկը եկեք չխմենք, մի բաժակ կոֆեի փող ա։ Ես չգիտեմ՝ հարցրել են մարդկանց, թե չէ, բայց կարծում եմ՝ հարցրած կլինեն։ Եթե մեր երկրի ուսուցչուհին համաձայն ա էդ փողը տալու, մնացածն ամոթ էլ ա, որ չտան, ու ես գիտեմ, որ մեր ուսուցչուհիներն առաջուց էլ սիրով կտան։ Ամոթ էլ ա մեծ աղմուկ բարձրացնել։ Հիմա կասեք՝ ձենը տաք տեղից ա գալիս, բայց, հավատա՝ էդ հազար դրամը հարուստի համար էլ, քյասիբի համար էլ եսիմինչ փող չի: Սոցկայքերում դժգոհում են՝ ինչո՞ւ պիտի հասարակ մարդիկ վճարեն, եթե գեներալներն ու չինովնիկներն ահռելի հարստություն են դիզել, դղյակներում են ապրում: Գուցե այդ մարդկա՞նց հորդորեք, որ գումարները հետ վերադարձնեն բյուջե: Դրա վախտն էլ ա գալու, չմտածես: Ես գիտեմ, որ Վիգեն Սարգսյանը շատ լուրջ, մտածված եկեր ա ու ուզում ա պաշտպանության նախարարությունում շատ լուրջ բաներ անի: Ես քեզ ասում եմ՝ ով ինչ արել ա, բերելու ա մուծի, սրա ձենն էլ կլսենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am