Քանի Բալասանյան քեռին կա

Երեկ տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմամբ քաղաքապետարանում 38-ով կրճատվեց աշխատակիցների թիվը: Ավագանու հերթական նիստին չէին մասնակցում ընդդիմադիր ԳԱԼԱ, ԲՀԿ եւ Հայկական Վերածնունդ կուսակցությունների նեկայացուցիչները: Հիշեցնենք, որ հիշյալ կուսակցությունները բոյկոտել են ավագանու նիստերը, եւ ներկայումս Սահմանադական դատարանում վիճարկում են Գյումրու թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, որով հանձնաժողովը մեկական մանդատ էր վերցրել եւ տվել Բալասանյան դաշինքին, որպեսզի վերջինս կազմի մեծամասնություն: Երեկ կայացած ավագանու նիստի ընթացքում աշխատանքից ազատվածներին ըստ էության Բալասանյանը պատժում է, որովհետեւ ,ըստ տեղեկությունների նրանք ընտրություններում ակտիվորեն չեն աշխատել <շեֆի> համար: Այս ամենին զուգահեռ Գյումրու ավագանու երեկվա նիստում որոշում կայացվեց Գյումրի համայնքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել Լուսինե Ռուբենի Սանոյանին: Վերջինս Գյումրու փոխքաղաքապետի՝ Ռուբեն Սանոյանի դուստրն է, իսկ Սամվել Բալասանյանն էլ նրա քեռին է: Ստացվում է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը ում ճակատին մի ժամանակ դաջված էր ՕԵԿ, հետո ԲՀԿ, հիմա էլ <անկուսակցական> ՀՀԿ, արհամարհում է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը: Հիշեցնենք Կարապետյանը հայտարարել էր, որ պետք է քավոր սանիկային հարաբերություններին վերջ տալ: Իհարկե Բալասանյանը կարող է մանրեւրել, հայտարարելով, որ վարչապետի հայտարարությունը վերաբերում է ուսումնական հաստատություններին, դե իսկ քաղաքապետարանն էլ ինչպես Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր ասում գյումրեցիների <հորանց> տունն է: Փաստորեն գործարար քաղաքապետ Բալասանյանը Գյումրու քաղաքապետարանը դարձրել է ժողովրդական լեզվով ասած հոր դյուքանը, եւ քաղաքապետարանը լցրել է ազգականներով: Իսկ որպեսզի քեռու աղջիկը իրեն լավ զգա, պետք էր բարձրացնել նաեւ քեռու աշխատավարձը, ինչը եւ արեց Գյումրու ավագանին: Մեկ այլ քվեարկությամբ ընդունվեց նախագիծ, որի համաձայն՝ Բալասանյանի փեսայի՝ Ռուբեն Սանոյանի աշխատավարձը բարձրացվեց 6500 դրամով՝ հասնելով 250 000 դրամի: Ի դեպ Լուսինե Սանոյանին է պատկանում Գյումրու բարեգործական բաղնիքը: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am