«1000 դրամն ուսանողի համար մի շաբաթվա տրանսպորտի փող է». Խաչատուր Քոքոբելյան
Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին արդյոք զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար արդյոք արդարացի՞ է, որ բոլորն անկախ իրենց աշխատավարձի չափից փոխանցեն նույն գումարը: «Ոչ ոք չի կասկածում, որ ժամ առաջ, օր առաջ այս բոլոր խնդիրները պետք է լուծվեն: Բայց սա շատ էմոցիոնալ խնդիր է, զգացմունքային, որովհետև խոսքը բանակի մասին է: Ակնհայտ է, որ սա հարկատեսակ է: Սահմանադրությամբ էլ, գործող օրենքով էլ այլ ճանապարհ չունենք: Պետք է հստակ ասվի, չվախենալ, որ սա հարկ է բանակին: Արդարացի՞ եք համարում, որ մանկավարժից էլ, պատգամավորից էլ նույն մասնաբաժինն է հանվելու»,- ասաց Խ. Քոքոբելյանը: Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ նվազագույն աշխատավարձ ստացող մարդկանց օրենքը չի վերաբերում, իսկ մնացած բոլորը, այո, իրենց աշխատավարձից պարտադիր կարգով պիտի 1000 դրամ փոխանցեն: «Սա ուսանողի համար մի շաբաթվա տրանսպորտի փող է»,- հակադարձեց Խաչատուր Քոքոբելյանը:
