Կոնգրեսական Ջիմ Քոսթան Թրամփի, ԱՄՆ-Հայաստան կապի մասին. տեսանյութ

Ամերիկայի ձայն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը մեծ զարմանք առաջ բերեց ոչ միայն Ամերիկայում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում։ Վերլուծաբաններն ու փորձագետներն այս օրերին փորձում են վերլուծել իրադրությունը, պարզելու, թե ինչ կարող է սպասել ԱՄՆ-ին ու տարբեր երկների հետ նրա հարաբերություններին Թրամփի օրոք, երբ վերջինս 2Օ17 թվականի հունվարի 2Օ-ին երդման արարողությունից հետո հայտարարվի ԱՄՆ-ի նախագահ։ ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Քոսթան, որն ի դեպ ընտրությունների արդյունքում վերընտրվել է, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ընտրության արդյունքների հրապարակումից ժամեր անց հեռախոսով ասաց, թե անցած 18 ամիսներն ընգծել են Ամերիկայում առկա պառակտումը։ «Ամերիկայի ընտրողների կեսն անտեսեց այն հանգամանքը, որ անցած 73 ամիսների ընթացքում գործազրկությունը գրեթե 12 տոկոսից իջել է 4.9-ի։ Անտեսեց այն փաստը, որ հանցագործությունների ծավալն հասել է անցած 3Օ տարիների ընթացքում ամենացածր մակարդակին»։ Հիմա, ասում է նա, պետք է սպասել տեսնելու համար, թե ինչպես է նախագահի պաշտոնում Թրամփը համագործակցելու Կոնգրեսի հետ։ «Թրամփը Կոնգրեսի զույգ պալատներում՝ Ներկայացուցիչների տանը եւ Սենատում ունի հանրապետականների մեծամասնություն, սակայն պետք է հիշել, որ նրա որոշ հայացքներ հավանության չեն արժանանում հենց իր կուսակցության ներսում»։ Կարեւորն այժմ այն է, ասում է կոնգրեսական Ջիմ Քոսթան, թե ինչ թիմ է Թրամփը կազմելու։ Իսկ նրա այն հայտարարությունները, թե ինքը լավ գործարար է, ինչի փորձը կիրառելու է որպես նախագահ, պետք է իրենց արդարացիություն ապացուցեն եկող 6 ամիսների ընթացքում։ Կոնգրեսական Ջիմ Քոսթան համոզված է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում փոփոխություն անպայման կլինի, սակայն լավ թե վատ, դեռեւս պարզ չէ։ Ինչ վերաբերում է Իրանի հետ միջուկային հարցերով կնքված գործարքին, կոնգրեսականը հիշեցնում է, որ կնքված պայմանագիրը չէր ակնկալում Սենատի կողմից վավերացում։ «Այն կարող է փոփոխության ենթարկվել կամ նորից ձեւակերպվել միայն նախագահի կողմից, սակայն պայմանագրի մեջ կան պայմաններ, որոնք շատ կդժվարեցնեն այն փոփոխության ենթարկելու ջանքերը։ Ու եթե ԱՄՆ-ը գնա այդ քայլին, Իրանը կասի, որ այդպես մենք չէինք պայմանավորվել ու կվերսկսի միջուկային ցենտրիֆուգների գործարկումը եւ միջուկային զենք արտադրելու ջանքերը»։ Արդյո՞ք Թրամփի նախագահության օրոք հնարավոր է Հայոց ցեղասպանության ճանաչում նախագահի մակարդակով։ Այս հարցին կոնգրեսական Ջիմ Քոսթան պատասխանում է, որ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախումբն այդ հարցը պետք է բարձրացնի վաղ թե ուշ։ «Շատ կարեւոր է, թե արտաքին քաղաքականության ինչ թիմ կընտրի Թրամփը։ Չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանության մասին Թրամփն ունի համապատասխան տեղեկատվություն։ Պետք է տեսնել, թե ում է նա նշանակելու պետքարտուղարի պաշտոնում։ Խոսակցություններ կան, դեռեւս չհաստատված լուրեր, որ արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը նա կարող է առաջարկել Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նյութ Գինգրիչին»։ Կոնգրեսականը խոստանում է Կոնգրեսում իր գործընկերների հետ միասին շարունակել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները խորացնելու եւ Հայաստանի համար կարեւոր այլ հարցերի շուրջ ու խնդիրները լուծելու ուղղությամբ կիրառվող ջանքերը։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am