ԱՄՆ հայ համայնքը դուրս է մնացել խաղից

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե ինչ մոտեցումներ կորդեգրի Վաշինգտոնը Հայկական հարցում և արտաքին քաղաքականությունում: Մանոյանը համաձայն չէ այն գնահատականներին, թե հայ համայնքն ակտիվ չէր Հայկական հարցի շրջանակներում թեկնածուների հետ աշխատելիս: Մանոյանի խոսքով` միայն նախագահական ընտրություններ չէին ԱՄՆ-ում, այլ տեղի ունեցան նաև Կոնգրեսի ընտրություններ: «Հայ Դատի հանձնախումբը պաշտպանել է 460 թեկնածուներից 130-ի թեկնածությունը` 30 նահանգից: Այդ 130-ից 90 տոկոսը ընտրվել կամ վերընտրվել է»,- հայտնեց նա: Ինչ վերաբերում է համայնքի` նախագահի որևէ թեկնածուին չպաշտպանելու հարցին, Կիրո Մանոյանը նշեց. «Հիլարի Քլինթոնն իր կեցվածքը ցույց տվել էր` որպես պետքարտուղար, և հետաքրքրություն չէր արտահայտել հայկական հարցերի վերաբերյալ, ուրեմն նրա վերաբերմունքը պարզ էր: Ի՞նչ վերաբերում է Թրամփին չաջակցելուն. նրա քարոզարշավի տրամաբանություններից մեկն այն էր, որ պետք չէ տուրք տալ հատուկ շահեր հետապնդող կառույցներին, նա դրա դեմ էր պայքարում, դրա մեջ էր մեղադրում իր մրցակցին: Նրանք նման կառույցների հետ աշխատելու հետաքրքրություն չունեին, բացառությամբ մեկ-երկուսի, և դա ևս պատճառ էր, որ նման աջակցություն չլինի»: Հարցին, թե ի՞նչ կլինի սրանից հետո, ի՞նչ քաղաքականություն կվարի Սպիտակ տունը, Մանոյանը պատասխանեց, որ պետք է սպասել և տեսնել, թե ով կլինի Թրամփի անմիջական շրջապատում, և ի՞նչ ուղղություններով կաշխատի նա: Ըստ նրա` եթե կա այն պատկերացումը, թե հայկական լոբբիստական կազմակերպություններն առաջնահերթ են համարում Ցեղասպանության ճանաչման հարցը, այդ կարծիքը ճիշտ չէ: «Այդ կազմակերպությունների համար կարևորը, Հայաստանի անկախությունից ի վեր, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների սերտացումն է` տարբեր ուղղություններով` ռազմականից մինչև տնտեսական, և այդ ուղղությամբ են նրանք իրենց աշխատանքները տանում: Բնականաբար, կա նաև Արցախի հարցը: Ցեղասպանության խնդիրը ևս ինքնանպատակ չէ: Առանձին, վակուումի մեջ գործողություններ չեն: Դա հայկական լոբբիի ուժի ազդեցության խնդիրն է. եթե ցույց տա, որ ինքն ուժեղ է, կօգտվի Հայաստանը»,- ասաց Մանոյանը: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am