«Մենք տեղեկություններ ունենք, որ Թրամփին հայերն են ժամանակին սնանկացումից են փրկել»

ԱՄՆ-ում մի խումբ հայ գործիչներ ամիսներ առաջ ստեղծել են «Հայ հանրապետականների խորհուրդ» (Armenian Republican Council) կառույցը, որը հարում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության գաղափարախոսությանը և աջակցում կոնկրետ նախագահ Դոնալդ Թրամփին: Խորհրդի համահիմնադիրներից ՌԱԿ «Վերականգնում» շարժման քաղաքական խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանն «Արևելքի» հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ հայկական կազմակերպություններն ու կառույցները միշտ Դեմոկրատական կուսակցությանն ու դեմոկրատ նախագահներին են աջակցել, որոնցից մենք՝ հայերս, փաստորեն ոչ մի օգուտ չենք ունեցել: Let America Dream Again PAC (LADA PAC) անունով հայտնի խորհուրդը հակված է հավատալու հանրապետականներին, որոնք,  ըստ մեր զրուցակցի, տրամադրված են փոխելու  ամերիկյան տնտեսությունը, քաղաքականությունը և ընդհանրապես՝ ամերիկյան վարկանիշն աշխարհում. «Թրամփը մեզ դրդեց հավատալ, որ ամերիկյան քաղաքականությունը պետք է այլևս փոխվի: Ութ տարի ԱՄՆ-ն բոլորովին այլ ուղղությամբ էր գնում, Օբամային չհաջողվեց ոչինչ փոխել: Ժողովուրդն ուղղակի զզված էր դեմոկրատներից,- նշեց ամերիկահայ քաղաքական գործիչը,- Ժամանակին Ջորջ Բուշին մեղադրում էին, որ ամենավատ նախագահն է, բայց այսօր վերլուծությունները ցույց են տալիս, որ Օբաման էր ամենավատ նախագահը: Եվ եթե Քլինթոնն ընտրվեր, ավելի վատ կլիներ,  երկիրը քանդման կգնար: Այո, ես կանանց հանդեպ հարգանք ունեմ, կին էլ կարող է լինել երկրի նախագահ, մեքսիկացի էլ, բայց դեմոկրատների քաղաքականությունն է, որ չեմ ընդունում,  նրանց  նպատակը լիբերալիզմն է, նրանք այդ ուղղությամբ էին գնում, ինչը սխալ էր: Սպիտակամորթները հանկարծ զգացին, որ երկիրն իրենց ձեռքից գնում է, երկրի  80 % ճերմակ է, բայց ասելիք չուներ,  պետության ամբողջ ուշադրությունը սևամորթների, մեքսիկացների և աղքատների վրա էր, ամերիկացիները մոռացված էին երկրում: Ինչպես ժամանակին ֆրանսիացներն ու անգլիացները եկան, հնդիկներին մոռացան, այսօր դեմոկրատներն էին ամերիկացի սպիտակամորթներին մոռացության մատնել: Եվ Ամերիկան ի վերջո արթնացավ, արթնացավ Թրամփի շնորհիվ: Գուցե Թրամփը քաղաքական գործիչ չէ, բայց նա բիզնեսմեն է, եւ բիզնեսի օրենքներով կարող է կառավարել, ինչն իր արդյունքը կտա՝ նա, ով  իր գործը չի կարողանում անել, դուրս պիտի գա, սա՛ է բիզնեսի կանոնը, եւ պետական համակարգում  այս սկզբունքով ահագին մաքրագործումներ կլինեն»,-ավելացրեց մեր զրուցակիցը: Ըստ Վարդան Նազիրյանի, ԱՄՆ ապագայի հարցում ինքը լավատես է և հավատում է, որ երկիրն  առաջ է գնալու և աշխարհում կրկին իր դերն է ունենալու ամերիկանիզմը. «Այստեղ՝ ԱՄՆ-ում մենք գործեր կարող ենք ստեղծել, որ ոչ միայն ամերիկացիները, այլև ամբողջ աշխարհը գա, այստեղ աշխատի: Այսօր ի՞նչ ենք անում՝ ամերիկյան ընկերությունները դուրս ենք ուղարկում, միջավայրը ամբողջությամբ խախտված է: Ամերիկյան տնտեսությունը պիտի բարձրանա, ամերիկյան ապրանքը պիտի արժեվորվի, ժամանակին ամերիկյան ապրանքը, մեքենան կամ որևէ այլ ամերիկյան բան աշխարհում  մեծ վարկանիշ ուներ, ամերիկյան մեքենա քշողը կարգավիճակ էր շատ երկրներում: Այն վիճակն է ստեղծվել, որ ժամանակին Ամերիկան է աշխարհին օգնել, այսօր ինքը օգնության կարիք ունի: Գալիս են տարբեր երկրներից, բայց այնպիսի քաղաքականություն է մշակվելու, որ ամեն մեկը չկարողանա մուտք գործել, երկրներից լավագույնները թող գան: Մեքսիկայից, օրինակ, գալիս են, մեր պարտեզներն են մաքրում, բայց այնտեղ պրոֆեսորներ, գիտնականներ կան, նրանք ինչո՞ւ չեն գալիս: Կան հարցեր, որոնք վերանայվելու են»,- նշեց Վարդան Նազիրյանը: Հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ ԱՄՆ նոր նախագահը հայերի և Հայաստանի մասին գաղափար չունի և հայության խնդիրների մասին չգիտի, ամերիկահայ գործիչը պատասխանեց. «Չեմ կարծում, որ չգիտի: Մենք տեղեկություններ ունենք, որ նրան հայերն են ժամանակին օգնել (անուններն էլ գիտենք), նրան նույնիսկ սնանկացումից են փրկել, եւ չեմ կարծում, թե որևէ բիզնեսմեն կյանքում մոռանա մեկին, ով իրեն օգնել է:  Հիմա այս հանգրվանում հայերի մասին խոսելն իմաստ չուներ, քանի որ նաև հայերն էլ կազմակերպված չէին, բայց հայեր կային, որ իրեն օժանդակեցին: Եվ ես ում հետ խոսում եմ, ասում են՝ Թրամփին ենք ընտրել: Իհարկե, ոչ՝ Կալիֆոռնիա նահանգում, այն միշտ էլ դեմոկրատների նահանգ է եղել: Այստեղ ինչպես է՝ հայերը երբ որ գալիս են, մի քիչ աշխատում են, դեմոկրատ են լինում,  հենց մի քիչ դրամ են ունենում, հանրապետական են դառնում»,-նշեց Վարդան Նազիրյանը, ավելացնելով,  որ ինքը հավատում է, որ ԱՄՆ նոր նախագահի օրոք հայության հանդեպ նոր քաղաքականություն է մշակվելու»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am