«Մեր բանակը մե՛նք պետք է կերակրենք». Վիգեն Սարգսյան
Այն, որ մեր բանակը մե՛նք պետք է կերակրենք, կասկածի տակ չենք դնում, դրա համար վճարում ենք հարկեր ու անում ենք: Ազգային ժողովում «Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը: Թևան Պողոսյանը հարցրեց, թե ինչո՞ւ հանրային լայն քննարկում չի անցկացվել: Ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ ամենևին պարտադիր չէ, որ լայն քննարկումը տևի տարիներով, բայց նշեց, որ նախագիծը քննարկվում է հիմա, քննարկվելու է նաև Ազգային ժողովում: Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ առաջարկեց արագաչափերի եկամուտները ուղել ոլորտին: Նախարարն ասաց, որ երկու ձեռքով կողմ է. «Եթե օգնեք անենք, շնորհակալ կլինեմ: Ես երկու ձեռքով կողմ եմ: Որևէ առարկություն չունեմ, բայց չեմ կարծում, որ սա կարող է փոխարինել առաջարկվող ծրագրին: Ես համարում եմ, որ սա կարևոր քայլ է։ Իմ խնդիրն է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատավարձը ստանալիս մտածի առաջնագծի տղաների մասին»:
