Փեսացուները ծերացել են՝ միջին տարիքը 30-ն է
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգագագրագետ Հրանուշ Խառատյանի գնահատմամբ՝ մեր հասարակության 2/3-ը ռեալ աղքատության շեմին է: «Հայաստանում աղքատ լինելն ամոթ է: Մարդիկ աղքատ համարում են նրան, ով օրվա հացի կարոտ է, քաղցած, ով տանիք չունի իր գլխին: Մարդն իրեն աղքատ չի համարում, երբ ուրիշից հաց չի խնդրում եւ ամբողջ տարին կարտոֆիլով եւ թթու կաղամբով գոյատեւում է»: Ըստ բանախոսի՝ մենք առայժմ ռեալ ծերացող հասարակություն ենք: «1990 թվականին Հայաստանում 0-15 տարեկանների տարիքային խումբը կազմել է մեր բնակչության 32.2 տոկոսը, սա ընդհանրապես միջին հաշվով մոտ է նորմալ կենսագործունեություն ունեցող հասարակություններին։ 2015 թվականին մեր երկրում 0-15 տարեկանների տոկոսը կազմել է 22.7։ 1990 թվականից 60-ից բարձրերի խումբը եղել է 9.1 տոկոս, 2015 թվականին կազմել է 12.6 տոկոս։ Սա շատ լուրջ և շատ մեծ փոփոխություն է»,- փաստեց նա։ Ասուլիսի մյուս բանախոս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ասաց թե. «Փեսացուները ծերացել են՝ հիմա միջին տարիքը 30-ն է, հարսնացուները ծերացել են՝ 27 տարեկան, դա կապված է նրա հետ, որ նրանք գոնե պետք է տնտեսական հիմք ունենան, որ ընտանիք ունենան։ Ծնելիությունն է կրճատվել։ Դա լուրջ խնդիր է»։
