Կարեն Կարապետյանը «դրայվով» է զբաղվում գլոբալ բնույթի խնդիրներով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության երեկվա նիստում վերստին անդրադարձել է գիշերային ակումբների խնդրին՝ այս անգամ այլ, ոչ պակաս կարեւոր դիտանկյունից: Նա, մասնավորապես, հանձնարարել է պատասխանատու գերատեսչություններին բազմաբնակարան շենքերում եւ նրանց անմիջական հարեւանությամբ գործող գիշերային ակումբների եւ նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ: «Ընդ որում, անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետ եւ պայմաններ, որպեսզի տնտեսվարողները բավարար ժամանակ ունենան իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը ստրիպտիզ ակումբների եւ դրա նման զվարճանքի ակումբների մասին է, որոնք տեղակայված են բազմաբնակարան շենքերի տակ եւ անհանգստացնում են բնակիչներին: Շատ բողոքներ կան, եւ մենք պետք է արձագանքենք»,- ընդգծել է վարչապետը:
 
Նորանշանակ վարչապետի գործունեության քննադատները երեկ սոցիալական ցանցերում հեգնում էին, թե տնտեսական ճգնաժամի շեմին կանգնած վարչապետը, կարեւոր գործերը թողած, «թիթեռ է նկարում», ավելի ճիշտ՝ ընկել է «գիշերային թիթեռնիկների» գործունեության հետեւից: Մինչդեռ հանուն արդարության՝ հարկ է նկատել, որ Կ. Կարապետյանը բավականաչափ «դրայվով» զբաղվում է ե՛ւ տնտեսական՝ գլոբալ բնույթի խնդիրներով, ե՛ւ, որ շատ կարեւոր է, չի անտեսում այդպիսի՝ ոչ շատ կարեւոր թվացող խնդիրները՝ մատը դնելով «ցավոտ կետերի» վրա: Եվ ասել, որ նա շոումեն է, որի խնդիրը կառավարության նիստերն առավել դիտարժան դարձնելն է եւ ընտրություններին ընդառաջ՝ հանրության մոտ իրական փոփոխությունների սպասումներ ձեւավորելը, որոնք արդյունքում չեն իրականանալու, մեղմ ասած, այդքան էլ արդարացի չէ:
 
Ի վերջո, հենց նույն գիշերային ակումբների խնդիրը ունի շատ կարեւոր սոցիալական եւ բարոյական նշանակություն: Օրինակ՝ գրականագետ Արտեմ Հարությունյանը տարիներ շարունակ բողոքում էր Գրողների միության հարեւանությամբ գտնվող իրենց բազմաբնակարան շենքի տակ ստրիպտիզ ակումբի գոյությունից՝ արդարացիորեն հարցադրում անելով՝ ինչ պետք է պատասխանի իր երեխային դպրոց տանող մայրը, երբ նա հարցնի՝ թե այդ ինչ կառույց է գործում իրենց շենքի տակ: Սայաթ-Նովա կամ Խանջյան փողոցների բնակիչները եւս տարիներ շարունակ բողոքում էին իրենց շենքերի սեյսմակայունությունն ու բնակիչների նյարդերը քայքայող ակումբների գործունեությունից, սական ապարդյուն: Եվ եթե այսօր ոմանք պնդում են, թե սա էլ սեփական PR-ն անելուն ուղղված քայլ է, ապա նկատենք, որ նախորդ վարչապետներին, կամ, ինչու ոչ՝ հենց Սերժ Սարգսյանին ոչինչ չէր խանգարում լուծել այս խնդիրը՝ հետն էլ սեփական PR-ն անելով: Ի վերջո, լավին պետք է լավ ասել, վատին՝ վատ»:
 
 

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am