«Ժամանակ». Կոռուպցիայի նոր շղարշ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարության երեկվա նիստում քննարկվել է մի օրենքի նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատող քաղաքացի 2017 թվականից պետք է ամսական 1000 դրամ վճարի հատուկ հիմնադրամի, որից պետք է վճարվեն ապահովագրական հատուցումներ Հայաստանի պաշտպանության համար զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Նախատեսվում են բավականին շոշափելի վճարներ, ինչը միանգամայն ողջունելի է: Ընդհանրապես, Հայաստանի զինված ուժերի հանդեպ ուշադրությունը եւ արժանի փոխհատուցումները հասարակության պարտքն են: Սակայն այստեղ գործ ունենք բավականին հետաքրքիր մի իրավիճակի հետ: Մի քանի տարի առաջ այդ նույն իշխանության կայացրած որոշման արդյունքում Հայաստանի հասարակությունը երկու-երեք տարի շարունակ միլիարդավոր դրամներով, ըստ էության, սնեց ինչ-որ մարդու կամ մարդկանց գրպանը` ճանապարհային երթեւեկության տուգանքների տեսքով: Մարդիկ կամ մարդը տարեկան հավաքագրեց մի քանի միլիարդ դրամ: Հետո եղավ ապրիլյան պատերազմը, եւ պարզվեց, որ Հայաստանի պաշտպանական բնագծերը պահող զինծառայողները ապահովված չեն տարրական նյութատեխնիկական պայմաններով, ինչը հանգեցրեց զոհերի եւ վիրավորների, եւ միայն զինվորների հերոսության գնով հնարավոր եղավ խուսափել պարզապես ռազմական պարտությունից: Այդ ընթացքում հասարակությունը տեսնում էր, թե ինչքան ապահովված է այն իշխանությունը, որը պետք է որ ապահովեր այդ բնագծերը անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածությամբ: Ավելին՝ հասարակությունը տեսնում էր, հիմա էլ տեսնում է, թե ինչքան ապահովված են այն մարդիկ, որոնք նախկինում կամ այսօր շարունակում են ղեկավարել բանակը, կրել գեներալական ուսադիրներ, ապրել շքեղ դղյակներում, կառուցել նորերը: Եվ ոչ միայն ուսադիրավորներ, այլ նաեւ մարդիկ, որոնք ի պաշտոնե զբաղվում են, այսպես ասած, քաղաքացիական հարցերով, սակայն նրանց զբաղմունքից էին կախված կառավարման որակն ու արդյունքները: Հասարակությունը տեսնում էր այս ամենը եւ հիմա էլ տեսնում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները ոչ թե իրենց կուտակած ունեցվածքն են դնում զինծառայողների փոխհատուցման համակարգի համար, այլ մտնում են քաղաքացիների գրպանը: Այն, որ հայ զինվորի, սպայի համար պետք չէ խնայել ոչինչ, եւ այն, որ քաղաքացիները ոչինչ չեն էլ խնայել այս ընթացքում, առավել քան ցցուն էր ապրիլյան պատերազմի օրերին, երբ հասարակությունը մեկ մարդու նման այնպես կանգնեց ոտքի եւ բանակի կողքին, որ նույնիսկ իշխանությունների համար էր զարմանալի: Սակայն այս պարագայում հարց է առաջանում՝ քաղաքացիների համար սահմանվող նոր պարտադիր վճարները խնայողություն կամ նվիրաբերում են զինվորի՞ համար, թե՞ այն բանի, որ իշխանությունը շարունակի այդ քողի ներքո իր հարմարավետ ու շքեղ կյանքը, որ իշխանությունը հանկարծ ձեռքը չտանի սեփական գրպանն ու հանկարծ կասկածի տակ չդնի իր բարեկեցությունը: Սա մի հարց է, որի պատասխանը ներկայացվող օրինագծում գոյություն չունի եւ ընդհանրապես՝ գոյություն չունի իշխանությունների գործողություններում: Դրա պատասխանը շարունակվող գերշքեղ կյանքն է, որ վարում են մարդիկ, որոնք այսօր պետք է ընդհանրապես պատասխան տային Հայաստանը ներկայիս վիճակին հասցնելու եւ հաղթող պետականությունից պարտքով ապրող պետության վերածելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am