«ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շատ վատ արեց. հայաստանյան տրամադրությունների ազդեցության տակ է». Լևոն Շիրինյան

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեկնարկած նախագահական քարոզարշավների ժամանակ աչքի չընկավ որևէ տեսակ մասնակցությամբ, և զերծ մնաց ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկի նկատմամբ ցանկացած դիրքորոշումից:

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը մեզ հետ զրույցում իր դժգոհությունն արտահայտեց  ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նմանօրինակ քաղաքականության հետ կապված. «Կարծում եմ՝ սխալ արեցին, որ չեզոքություն պահպանեցին, կարևոր գործոններ կան, որոնց համար պետք է մասնակցեին: Հանրապետական թեկնածու Քլինթոնը մեզ՝ հայերիս,  համար  ձեռնտու տարբերակ էր, նախ Ռուսաստանը  զսպելու իր տրամադրությամբ և հետո  կհավասարակշռեր համաշխարհային ներկապնակը:  Մենք մի տեսակ ազգային ճգնաժամ ենք ապրում. չենք կողմնորոշվում, ակտիվություն չենք ցուցաբերում մինչդեռ պետք է լիներ հակառակը. Ռուսաստանը պետք է տեսներ սփյուռքի ակտիվ մասնակցություն: Ըստ իս՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի այդ պահվածքը հայաստանյան տրամադրությունների ազդեցության հետևանք էր, որը շատ վատ է»:

Խոսելով արդեն ԱՄՆ նախագահ դարձած  Թրամփից հայերիս ակնկալիքների մասին՝ քաղաքագետը հավելեց, «Դոնալդ Թրամփից հայերիս համար որևէ դրական ակնկալիք չկա: Նա Ռուսաստանի հետ երկխոսության է տրամադրված, բացի այդ Ադրբեջանի նավթայի ընկերությունների հետ առնչություններ ունի և կարող է  Թուրքիայի ակտիվացում թույլ տալ. հայ դատին դա՞ է  ձեռք տալիս: Ցեղասպանության ճանաչման հարցում էլ որևէ բան  չեն անելու: Խոսք են տալիս,  բայց, միևնույնն է,  չեն անում: Ցեղասպանության ճանաչումը սոսկ գենոցիդ բառը չէ.  դա նաև ենթադրում է Հայաստանի և Արցախի անվտանգություն: Եվ հարցի  այս լայն սպեկտորը դիտարկելով պետք է ակտիվ մասնակցություն ունենային հայերը ԱՄՆ նախագահի ընտրության հարցում:  Մեզ պետք էր,  որ Ռուսաստանը տեսներ՝ հայ ժողովուրդը ամբողջ ազգով կարող է կազմակերպվել, բայց տեսավ, որ ոչինչ էլ չենք կարողանում անել»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am