Կարապետյանին մտահոգում է ստրիպտիզ ակումբները
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականը տվեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան: Նախարարը երկշաբաթյան ժամկետում կառավարության քննարկմանը պետք է ներկայացնի նախագծերի փաթեթ, որոնց համաձայն դադարեցվելու են ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը, վերացվելու են ԱՆ կողմից իրականացվող արհեստակցական, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները: “Իսկ մնացած ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության վերահսկողության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին”,- նշեց Կարեն Կարապետյանը: Արդարադատության նախարարության ներքին խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ վերահսկողության գործառույթները վերապահվում են Արդարադատության նախարարության՝ վերակազմակերպված վերահսկողության ծառայությանը: Կարապետյանի չորրորդ հանձնարարականը վերաբերում էր Տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգաացման նախարարներին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին: Հանձնարարվեց, համագործակցելով համայքների ղեկավարների հետ, բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժետ լուծումների վերաբերյալ առաջարկություններ: “Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների և դրա նման զվարճանքի ակումբերի մասին, որովհետև շատ բողոք կա բազմաբնակարան շենքերի տակ և բարոյական կերպարի, և անհանգստության մասին”,- ասաց վարչապետը:
Փայլակ Ֆահրադյան
